Ինչպես տեղեկացնում է haqqin.az լրատվականը՝ հղում տալով երկրի Պաշտպանության նախարարությանը, ադրբեջանական զորամասերից մեկում առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող, ևս մեկի վիճակը գնահատվում է ծանր: Միջադեպը տեղի է ունեցել զինծառայողներից մեկի ձեռքից տանկային արկի ընկնելու պատճառով։ Մահացած զինծառայողներն են` ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն:

















