Բնապահպանություն
18.01.2021

Ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև. Ռոմանոս Պետրոսյան

Ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հերթական գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։

«Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

Այդ վտանգները սպառնում են շրջակա միջավայրին՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների և շրջանակների վրա։
Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մանրամասն մոնիթորինգի և գնահատման։

Կարևոր է նշել, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։
Այսպիսով, ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև, մասնավորապես․

Անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա և անտառային հրդեհների ռիսկերի մեծացում
Հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» և «Սյունիք» անտառային տնտեսություններին
Ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ և այլն
Լանդշաֆտներին, գեոբազմազանությանը և կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս
Հսկայական քանակությամբ բեկորներ և փլատակներ, որոնք կարող են օդի և հողի աղտոտում առաջացնել և այլն

Հայաստանի համար մարտահրավերների այս ժամանակահատվածում պատերազմի նման ծանր հետևանքները հնարավոր չէ միայնակ ղեկավարել։
Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։

Գրությունն ուղարկվել է՝

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ․ Շարփին
Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ․ Ուրեգոյին
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Մրեմային
«Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ․ Տրուվիեյին
Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Ֆրենկելին
Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Ու․ Ստիքերին
ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի․ Անդերսենին
Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ․ Օբերլին
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին
Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին:

Լրահոս
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
11:41
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
11:23
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
11:13
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
11:01
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ