Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: «Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։
Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

















