Քաղաքականություն

Պետք է անենք ամեն ինչ, որ մեր դատական համակարգը լինի հասարակության համար վստահելի․ պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ամեն ինչ պետք է անել, որ դատական համակարգը հասարակության համար լինի վստահելի, միևնույն ժամանակ դատական իշխանությունը պետք է ապահովի հեղինակություն:

Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկմանը՝ խոսելով ընդհանուր համակարգի մասին:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր դատական համակարգը լինի հասարակության համար վստահելի, մյուս կողմից՝ դատական իշխանությունը պետք է ապահովի այնպիսի հեղինակություն, որ դատական իշխանությունը հնարավորություն տա քաղաքացուն ապրել արժանապատիվ նշված երկրում»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանը հավատացարեց, որ կառավարական համակարգը, լինի խորհրդարանական, նախագահական, թե կիսանախագահական, որևէ արժեք չի ունենալու, եթե չենք ունենալու արդարադատության համակարգ, որտեղ քաղաքացին կարողանալու է իր խնդրով գնալ և ստանալ արդարադատության իր պատշաճ մակարդակը: Ըստ նրա՝ դատաիրավական բարեփոխումները ստատիկ չեն, դրանք անընդհատ փոփոխվում են, քանի որ կյանքն է փոփոխվում: «Վստահություն ապահովելը բավականին բարդ է, երկուստեք է: Մենք հասարակությունում չենք ստեղծել դատավորի դրական կերպար, որոշ դատավորներ այնպիսի վարքագիծ են դրսևորել, որը շատ հեռու է արդարդատությունից և դատավորի կերպարից»,- ասաց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

19 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago