

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը, այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալով, նշեց, որ ԲԴԽ-ն կարող է վերականգնել հավատը արդարադատության նկատմամբ։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն ունի որոշակի լիազորություններ, բայց այն կոչված է ապահովելու պրակտիկայի միասնականությունը, ինքը կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ։
Ըստ Խաչատուրյանի՝ ԲԴԽ-ն չպետք է դառնա անորոշության աղբյուր։ «Պարզ ասած, եթե նույն իրավախախտման համար փաստական իրավիճակի նույնականության պայմաններում կամ հետևանքների ծանրության նմանատիպ լինելու առումով, օրինակ, անձը անհիմն ենթարկվել է ազատազրկման, եթե այդ ամեն ինչը նույնն է, ու մենք տեսնում ենք, որ ԲԴԽ-ն մի դեպքում տալիս է նկատողություն, մյուս դեպքում լիազորություններն է դադարեցնում, այստեղ նաև ԲԴԽ-ն՝ որպես արդեն դատարան, (քանի որ որպես դատարան գործում է այդ ժամանակ լիազորությունների դադարեցնելուց ու կարգապահական պատասխանատվության ենթարկելուց), ինքն է դառնում իրավական անորոշության աղբյուր, այսինքն՝ պետք է լինեն այլ չափանիշներ»։
ԲԴԽ անդամի թեկնածուն նաև նշեց, որ արդյունավետության առումով կարևոր է դատարանների բեռնաթափումը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և փաստաբան Դավիթ Խաչատուրյանի ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրության հարցն է։ ԲԴԽ անդամների պաշտոնում նրանց առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…