

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության առաջին էջում նշված է, որ դրա բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: Այդ մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածության քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի՝ թեկնածուին ուղղված դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար է գնահատել «Բաց հասարակություններ հիմնադրամում» Խաչատուրյանի գործունեությունը:
Գրիգորյանը նշեց, որ Թովմասյանն իրավունք չուներ մեջբերելու եզրակացությունից որևէ հատված: Նրա խոսքով՝ քանի որ թեկնածուն էլ ծանոթ չէ եզրակացությանը, ուստի հնարավորություն չունի «պաշտպանվելու», իսկ որ ամենավատն է, ըստ պատգամավորի, Թովմասյանի՝ եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում:
«Ցավոք, սահմանափակումների պատճառով չեմ կարող մեջբերել, թե եզրակացության մեջ ինչ է գրված, բայց հանրությանը տեղյակ պահեմ, որ այն, թե տիկին Թովմասյանի հնչեցրած «փաստին» տրվել է գնահատական, այդ թվում՝ բացասական, իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Գրիգորյանը:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…