Հայաստան

Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթածները ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասներ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ գլխավոր վարչություն հրավիրված մի տղամարդ հաղորդում տվեց։ Համաձայն հաղորդման՝ նա երեք տղամարդու խոստացել էր, որ կխզի իր և մի կնոջ միջև սիրային կապը։ Խոստումը խախտելուց հետո տղամարդիկ ծեծել էին նրան, ինչից հետո սպառնալով, որ կացնով կկտրեն ձեռքի մատները, կվնասեն ընտանիքի անդամներին, պահանջել էին 1 միլիոն 500 հազար դրամ։

Հաղորդում տված տղամարդը հետագա բռնությունների չենթարկվելու և վերոնշյալ սպառնալիքներից խուսափելու նպատակով նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին նրանցից մեկին վճարահաշվարկային տերմինալով փոխանցել էր 100 հազար դրամ՝ խոստանալով, որ պահանջված գումարից 500 հազար դրամը առձեռն կտա հունվարի 20-ին։

Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Երևանի Նորաշեն թաղամասում շորթմամբ պահանջած 1 միլիոն 500 հազար դրամից 500 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո տղամարդը բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շորթած 500 հազար դրամը, իսկ բերման ենթարկվածի խուզարկությամբ՝ ատրճանակ ու փամփուշտներ։ Միաժամանակ հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման են ենթարկվել նաև շորթման մյուս մասնակիցները։ Դեպքի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցված գործի շրջանակներում բերման ենթարկվածները ձերբակալվել են։

Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago