Բնապահպանություն

Պատերազմի հետևանքով բնապահպանական ռիսկերի նախադրյալներ են առաջացել Արցախի և ՀՀ-ի սահմանամերձ շրջաններում

Շրջակա միջավայրի նախարարության նախանշած առաջնահերթությունների մեջ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո վերանայումներ են կատարվել, քանի որ պատերազմը բերեց մի շարք գործոններ, որոնք բնապահպանական ռիսկերի նախադրյալներ ստեղծեցին Արցախի և Հայաստանի սահմանային շրջաններում։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նշեց՝  նախարարության կարևորագույն խնդիրներից է Սևանի էկոհամակարգի վերականգմանն ուղղված լայն գործընթացների մեկնարկը, այդ թվում՝ Սևանի առափնյա տարածքներում ապօրինի կառուցված շենք – շինությունների ապամոնտաժման, անտառապատ գոտիների ջրածածկ գոտիներից հեռացման և ափամերձ տարածքների մաքրման հարցերը։

Պետրոսյանի խոսքով՝ 2004 թվականից ի վեր՝ առաջին անգամ, կառավարության որոշմամբ, կիրառվեց արդյունագործական ձկնորսության պիլոտային ծրագիր և սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 1՝ ձվադրման ընթացքում, ձկնորսության թույլտվություն ստացան ձկնորսները։ Արդյունքում՝ լճի ողջ երկայնքով կահավորվել է 25 դիտակետ և արդյունագործական նպատակով որսված սիգը կշռվում է  տեսուչների կողմից, որից հետո միայն դուրս է բերվում ներքին և արտաքին շուկա։

Նախարարը հավելեց՝ «Սևան» ազգային պարկում մի շարք ծրագրեր են իրականացվել՝ ձևավորվել է շուրջօրյա պահնորդական նոր ստորաբաժանում, որը հերթապահություն է իրականացնում՝ ձկնագողության և անտառագողության դեպքերը կանխելու համար։

Նաև ցուցակագրվել և գույքագրվել են առափնյա շենք – շինությունները, և շահառուները ստացել են համապատասխան ծանուցումներ։ Եթե քաղաքացիները չապամոնտաժեն ապօրինի շինությունները, ապա «Սևան» ազգային պարկը սեփական միջոցներով կձեռնարկի այդ աշխատանքները։

Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնեց՝ արդեն երկու տարի բյուջեով 208 մլն դրամ է տրամադրվում Շրջակա միջավայրի նախարարությանը՝ կապալառուների միջոցով Սևանի ափամերձ տարածքների մաքրման համար, սակայն անցած տարի հայտնաբերված առերևույթ խախտումների պատճառով, այդ գործընթացը կանգնեցվել է։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո նախարարությունը դադարեցրել է վճարումները կապալառու ընկերություններից մեկին, և փաստաթղթերը ուղարկվել են Դատախազություն։

Առերևույթ խախտումների և չարաշահումների փաստերով քրեական գործեր են հարուցվել, որից հետո գումարները վերադարձվել են պետական բյուջե։ Այս տարի ևս բյուջեով նույն գումարն է հատկացվել, սակայն նախարարությունը մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ առաջարկելով այդ գումարները ուղղել պարկի՝ սեփական կարողությունների ընդլայնմանը։ Այսինքն, բացառելով կապալառուների և երրորդ կողմի ներգրավումը, «Սևան» ազգային պարկի ընդլայնված ռեսուրսներով իրականացնել մաքրման աշխատանքները՝ ապահովելով կայուն աշխատատեղեր։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

19 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

32 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

43 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago