Categories: Հայաստան

Սա էլ հո թուրքը չի՞ անում, սա նույն հայն ա անում՝ խլելով իր նման հայերի կյանքեր. Քրիստ Մանարյան

Երգահան և սցենարիստ Քրիստ Մանարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե հազարամյակներ գոյություն ունեցող հայն էսօր էնքան գիտակցություն չունի, որ հավասարակշռված, սթափ, ադեկվատ վիճակում մեքենա վարի ու չդառնա ամենօրյա փորձանք և պատուհաս իր իսկ հասարակության գլխին՝ ուրեմն պետք են խստագույն ու անգամ դաժան օրենքներ՝ նրան խելքի կոչելու համար: Վիճակագրությունը սարսափելի ա՝ գրեթե ամեն օր տեղի են ունենում ծանր պատահարներ մահվան ելքով, ինչն ուղղակի անթույլատրելի ա դեմոգրաֆիական ողբալի վիճակ ունեցող, նախապատերազմական վտանգի պայմաններում ապրող մի ժողովրդի համար, որն աշխարհում երրորդ տեղում ա էդ նույն պատահարների թվով, մրցակցության դափնիները զիջելով միայն տխրահռչակ Վրաստանին ու Ռուսաստանին:
Ես իհարկե մասնագետ չեմ, բայց եթե ինձ մնա՝ չնչին զանցանքի համար առնվազն կես տարով զրկել կտամ ղեկին նստելուց, արագության բացահայտ գերազանցման համար կսահմանեմ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափ տուգանք, էնպես, որ մեքենան էլ ծախի՝ տակից դուրս չգա, իսկ հարբած վիճակում քշելու համար՝ ցմահ բանտարկություն, առանց մեղմացուցիչ դեպք հանցանացի կիրառման: Քո պատճառով մարդ մահացավ ճանապարհին՝ ողջ ունեցվածքդ բռնագանձվում ա հօգուտ իր ընտանիքին, քո ընտանիքը մնում ա տկլոր ու դրսում, դու էլ՝ բերդում, հուր-հավիտյան, առանց դուրս գալու նվազագույն հնարավորության: Ու հազար ափսոս, որ գնդակահարություն չի կիրառվում մեր երկրում, որովհետև մենք ավելի ՙմարդասեր ենք՚ քան ասենք նույն Ամերիկան: Հազար ափսոս:
Ինչպես մի ժամանակ Գերմանիայում՝ պատուհանից աղբ թափեցիր՝ գնդակահարվում ես, անտոմս գնացք նստեցիր՝ գնացքից դուրս ես բերվում ու բոլորի աչքի առաջ գնդակահարվում ես:
Ցավոք՝ մերոնք ուրիշ լեզու չեն հասկանում, ու դա բոլորս ենք գիտակցում:
Ու թող ոստիկաններն էնքան շատանան մեր ճամփեքին, որ գլուխդ ուր թեքես՝ ոստիկանական մեքենա տեսնես: Եվ ամեն կարգի տուգանքներից գոյացող գումարներն էլ թող գնան նույն ոստիկանությանը:
Եթե դուք, պարոնայք, իսկ իրականում՝ չտես, դատարկ, հիմար հաստագլուխներ ու կամավոր գեղցի կամիկաձեներ, էնքան խելք ու գիտակցություն չունեք, որ գազի ոտնակը սեղմելիս ձէր կապիկի ուղեղները չանջատվեն՝ ուրեմն քշեք հեծանիվ ու ման էկեք ոտքով, ոչ թե ճոխությամբ մրցեք իրար հետ՝ թանկանոց մեքենաներն իրար աչք կոխելով: Հերիք չի՞ ձեր սարքած շուրթերով նույնքան կապիկ սիրուհիների ու դեռ բանակ չգնացած հիմար քոթոթների տակ լոպազավարի մեքենաներ դնեք, արա…
Կարելի ա՞ էնքան ապուշ լինել, որ չհասկանաք՝ իրենք քշել ՉԳԻՏԵՆ, իրենք սովորական ու հատկապես արտառոց իրավիճակներում կողմոնորշվել բացարձակ ՉԳԻՏԵՆ, իրենք ուրիշի կյանքն ու առողջությունը գնահատել, հարգել ընդհանրապես ՉԳԻՏԵՆ: Ո՞ր մի հանցագործն ա դրանց վարորդական իրավունք տալիս…
Ես թքած ունեմ թե հիմա ինձնից ով կնեղանա-ով կլենանա, ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ իշխանություններից ձեռք առնել, չլսված, ծայրահեղ խիստ միջոցներ ու պատժամիջոցներ՝ էս սադոմազոխիստական բեսպրեդելին վերջակետ դնելու համար: Ես նաև համարում եմ, որ ավտոպատահարներից զոհվող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու մահը հիմա ծանրանում ա նույն իշխանությունների խղճին ու նրանք պարզապես պարտավոր են անհապաղ շտկել իրավիճակը, թեկուզ հրաշքի գնով:
Մեր վերջին շրջանի բոլոր ձեռքբերումները խամրում են էս իրավիճակի առջև, քանզի խոսքը գնում ա ամենաթանկի՝ մարդկային կյանքերի մասին, որոնց աննախադեպ թվով կորուստները սարսափեցնող են: Սա էլ հո թուրքը չի՞ անում, սա նույն հայն ա անում՝ խլելով իր նման հայերի կյանքեր:
Ուրեմն ինձ համար ինքը հայ չի, բացահայտ թշնամի ա, որի տեսակը պիտի արմատախիլ արվի մեր միջից շոկային թերապիայով: Ով իր նրբակերտ հոգու քաղքենի թրթիռներով հիմա ինձ դատապարտի ավելորդ խստության կոչերի համար՝ թող մահվան գազելում մոխրացած 6 մարմինների մեջ մի պահ պատկերացնի իր սիրելի հարազատներին ու համարի, որ էլ երբեք նրանց չի տեսնելու…
Վատ էր, չէ՞: Ուրեմն միացեք ինձ ու պահանջեք խստագույն ու դաժան օրենքներ՝ էս մղձավանջ-ներկայացումն ավարտելու համար: Մի ներկայացում, որն ամեն օր ապացուցում ա, թե որքան եսասեր, ապազգային ու հանցագործ ենք մենք բոլորս՝ ղեկին նստած ազգի դավաճանից մինչև նրա արարքների հանդեպ անտարբերությամբ համակված նոյնպիսի շարքային դավաճաններս:

editors

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

8 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

9 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

10 hours ago