ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։
«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`
- բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ.
- բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն.
- բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,- տեղեկացրել է փոխվարչապետ Ավինյանը Ֆեյսբուքի էջում։