Քաղաքականություն
02.02.2021

Դատարանը Արմեն Գևորգյանին չթույլատրեց քաղաքական ելույթ ունենալ

Դատարանը Արմեն Գևորգյանին չթույլատրեց քաղաքական ելույթ ունենալ

«Մարտի 1»-ի գործով  դատավարության ժամանակ այսօր ամբաստանյալներից նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը միացավ իր փաստաբանի՝ դատավոր Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ ելույթում հնչեցնելով քաղաքական գնահատականներ` անդրադառնալով նաև Արցախյան վերջին պատերազմին:

«Այս ողջ դատական պրոցեսը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր ծրագիր, որ ենթադրում էր բաժանել հասարակությունը սևի ու սպիտակի…»,- իր հայտարարության մեջ ասաց ամբաստանյալ Արմեն Գևորգյանը:

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը չթույլատրեց շարունակել ելույթը՝ նշելով, որ նրա հայտարարությունները դուրս են գալիս դատավարության շրջանակներից: «Դատարանը պետք է ընդհատի, քանի որ քննարկում եք միջնորդությանը չվերաբերող թեմաներ, և մի՛ վերածեք դատավարությունը քաղաքական հարցերի քննարկման»,- ասաց դատավոր Դանիբեկյանը՝ զգուշացնելով, որ եթե նա շարունակի ելույթը նույն ոճով, կզրկվի ձայնի իրավունքից:

Գևորգյանը, սակայն, շարունակեց ելույթը. «Ես ուզում հայտարարել, որ այսուհետ այս դատարանն ինձ համար հայտարարում եմ ապօրինի, անօրինական և ընդհանրապես հրաժարվում եմ այսուհետ ձեզ հետ որևէ ձևով առնչվել»:

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել