«Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ այսօր ամբաստանյալներից նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը միացավ իր փաստաբանի՝ դատավոր Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ ելույթում հնչեցնելով քաղաքական գնահատականներ` անդրադառնալով նաև Արցախյան վերջին պատերազմին:
«Այս ողջ դատական պրոցեսը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր ծրագիր, որ ենթադրում էր բաժանել հասարակությունը սևի ու սպիտակի…»,- իր հայտարարության մեջ ասաց ամբաստանյալ Արմեն Գևորգյանը:
Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը չթույլատրեց շարունակել ելույթը՝ նշելով, որ նրա հայտարարությունները դուրս են գալիս դատավարության շրջանակներից: «Դատարանը պետք է ընդհատի, քանի որ քննարկում եք միջնորդությանը չվերաբերող թեմաներ, և մի՛ վերածեք դատավարությունը քաղաքական հարցերի քննարկման»,- ասաց դատավոր Դանիբեկյանը՝ զգուշացնելով, որ եթե նա շարունակի ելույթը նույն ոճով, կզրկվի ձայնի իրավունքից:
Գևորգյանը, սակայն, շարունակեց ելույթը. «Ես ուզում հայտարարել, որ այսուհետ այս դատարանն ինձ համար հայտարարում եմ ապօրինի, անօրինական և ընդհանրապես հրաժարվում եմ այսուհետ ձեզ հետ որևէ ձևով առնչվել»:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…