Ինչպես հաղորդում է INDEPENDENT-ը, Ինդոնեզիայում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մոլուկայի ծովում՝ 34 կմ խորության վրա,- հաղորդում է Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը: Երկրի ափամերձ քաղաքներում խուճապ է առաջացել, բնակիչները փորձում են տեղափոխվել ավելի բարձրադիր գոտիներ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: