ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ
- Այն իրողությունները, որ մենք ապրեցինք վերջին ժամանակահատվածում, բնականաբար քաղաքական օրակարգ են բերում արտահերթ ընտրությունների հարցը։
- Երբ որ դու գնում ես արտահերթ ընտրությունների, և խորհրդարանական երկու ուժերը հանկարծ չմասնակցեն այդ ընտրություններին՝ այստեղ կարող են խնդիրներ առաջանալ։
- Մեր կենսակերպը պետք է համապատասխանեցնենք «Ազգ-բանակ» սկզբունքին։ Մենք պետք է ազգ-բանակ ստեղծենք, որ մենք մեզ և մեր հայրենիքը պաշտպանենք։
- Կառավարման համակարգի բոլոր մակարդակներում պետք է կտրուկ բարձրացվի կանանց տեսակարար կշիռը։