«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման ընթացքում ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաղորդավարը իր խոսքը սկսել է ռուսերենով՝ փոխանցելով իր ողջույնը «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», այնուհետև սկսել հայհոյել և վիրավորել նրան: