Քաղաքականություն

Ընտրություններն անկտրել ձմերուկի պես բան են, չգիտես՝ ինչ արդյունք կլինի | Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ իշխանությունն արեց մի հետաքրքիր մանիպուլյատիվ քայլ, ինչը հաջողությամբ այսօր իր ավարտին է հասցնում։ Նոյեմբերի 10-ից սկսած ընդդիմադիր դաշտում եղել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարականը, որի վերաբերյալ ձևավորվել էր կոնսենսուս մինուս մեկ։ Այսինքն՝ վարչապետը պետք է հրաժարական տար, և լեգիտիմ խորհրդարանը պետք է ընտրեր նոր վարչապետ։ Ի պատասխան այս հայտարարությունների, ձևավորված հանրային ակնկալիքի, վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին և սկսվեց ընտրությունների մասին «նիսյա» խոսակցություն։

Ըստ Մարուքյանի՝ բոլոր պրոբլեմները թողած, եղել են «նիսյա» քննարկումներ։ Արտահերթ ընտրությունների անցկացումը եղել է վարչապետի օրակարգը, որը չի մերժվել ընդդիմության կողմից։ Բոլորը սկսել են նախապատրաստվել, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հուշագիր ստորագրելու անհրաժեշտության մասին։

«Հիմա ասենք՝ հա, հուշագիր ենք ստորագրում, կարող ա ուրիշ բան ուզեն։ Ուզում եք ընտրություններ անել, ցրեք խորհրդարանը, չեք ուզում անել, ասեք՝ չենք ուզում անել։ Բայց պահանջարկը, ձևավորված օրակարգը չի եղել ընտրություններ անել – չանելու շուրջ»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնեց ԼՀԿ ղեկավարը։

Մարուքյանը խորհուրդ տվեց վերջիններին լուրջ չընդունել նախօրեի հայտարարությունը, քանի որ արտահերթ ընտրություններ լինելու են և իրենք մասնակցելու են այդ ընտրություններին։ Մնացածը կեղծ օրակարգեր են, որոնք իշխանության կողմից դրվում են շրջանառության մեջ, հետո՝ հանվում․

«Ընտրություններն անկտրել ձմերուկի պես բան են, չգիտես ինչ արդյունք կլինի։ Ես կարծում եմ՝ իշխանությունը ի սկզբանե չի ունեցել մտադրություն արտահերթ ընտրություններ անելու։ Հարց է դրել շրջանառության մեջ, շրջանառվել ա, հիմա հարցը հանում ա, կամ չի հանում, թողում է շրջանառության մեջ։ Այսինքն՝ անդադար քաղաքական դաշտը կմնա տուրբուլենտ, մարդիկ անընդհատ կպատրաստվեն ընտրություններին, իսկ ընտրությունները կարող են լինել 2020 թվականին»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Հայտնի է՝ Գյումրիի ավագանին երբ կընտրի քաղաքապետ

Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…

10 minutes ago

Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…

28 minutes ago

ԵՄ-ն առաջիկա օրերին պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի մաքսատուրքերին

ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ…

38 minutes ago

Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն իրական է․ Կոբախիձե

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Նման կարծիք…

60 minutes ago

Բրատիսլավայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել…

1 hour ago

Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։…

2 hours ago