Քաղաքականություն
10.02.2021

Դատախազության հետ համագործակցող անձը կարող է ազատվել պատժից. ԱԺ-ն քննարկում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

Քրեական դատավարության օրենսգրքի նորամուծություններից են վերդիկտի և դատավճռի փուլերը: ԱԺ-ում ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վերդիկտի փուլում դատարանն անդրադառնում է անձի մեղավորության հարցին, իսկ դատավճռի փուլում՝ ռեաբիլիտացիայի, պատժի կամ գույքային հայցի հարցերին»,- նշեց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ տարանջատել են, որպեսզի դատարանը նախ մեղավորության խնդիրը քննարկի, հետո անդրադառնա պատժատեսակին և այլ հարցերին, ինչը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

«Հաջորդ նորամուծությունը համագործակցության վարույթի ներմուծումն է, որի էությունն այն է, որ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, և դրա շնորհիվ վարույթի շրջանակում ստանալ կա՛մ ավելի մեղմ պատժատեսակ, կա՛մ պատժից պայմանականորեն ազատվել, կամ առհասարակ պատժից ազատվել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այն նպաստելու է քրեական գործերով քննության արդյունավետության բարձրացմանը, ապացույցների ձեռքբերմանը:

Լրահոս
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
08:18

ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
08:12

Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
08:06

«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
20:58
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
18:46

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
17:54

Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
16:44

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
15:27
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
14:33

Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը
13:44

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
13:33

Անթալիայում մեկնարկել է  Միրզոյանի և  Բայրամովի երկկողմ հանդիպումը
12:59

Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում
12:04

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ
19:56

Կարեն Ասլանյանը եզրափակչում է
19:37
Կարեն Ասլանյանը եզրափակչում է