Քաղաքականություն
12.02.2021

ԱԺ քննիչ հանձնաժողովը Covid-19-ի առնչությամբ ավելի քան 250 հարց է ուղղել կառավարությանը

ԱԺ քննիչ հանձնաժողովը Covid-19-ի առնչությամբ ավելի քան 250 հարց է ուղղել կառավարությանը

Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարց է ուղարկել կառավարությանը՝ կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձման, թեստավորումների, մեկուսացման վայրերի և շատ այլ հարցերի առնչությամբ: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Հունվարի 25-ին տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում պատգամավորներին առաջարկվել էր ներկայացնել առաջարկություններ՝ հարցերի վերաբերյալ, որոնք պետք է ուղղվեն կառավարությանը: «Երեկ քննիչ հանձնաժողովի կողմից կառավարությանն ուղղվել է 251 հարցից բաղկացած հարցաշար: Հարցաշարը վերաբերում է ամենատարբեր բնագավառներին, հարցումներ են ուղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, Կենտրոնական բանկ, ՊԵԿ, Կենտրոնական բանկ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՄԻՊ-ին»,-ասաց Խաչատրյանը:

Կառավարությանն ուղղված 251 հարցերը վերաբերվում են համավարակի դեմ պայքարի ամենատարբեր փուլերին՝ սկսած դիահերձումից, թեստավորումներից, մինչև մարդկանց մեկուսացման, ինքնամեկուսացման, դրանց նկատմամբ հսկողության, հիվանդության տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հարցերից մի քանիսը. «Ինչո՞ւ չեն իրականացվում դիահերձումներ, եթե դիահերձում չէր արվում, ինչպե՞ս էր որոշվում, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: Կամ արդյոք հասանելի՞ և մատչելի՞ էր քաղաքացիների համար թեստավորման արժեքը, այդ թեստավորման արժեքը չպե՞տք է լիներ պետական կարգավորման ենթակա: Ինչո՞ւ մարդը չէր կարողանում ստանալ բուժում պետպատվերի շրջանակում և շատ դեպքերում դառնում էր նաև վարակի տարածման աղբյուր, երբ ուներ կորոնավիրուսի բոլոր ախտանիշները, սակայն թեստի պատասխանը բացասական էր»:

Փետրվարի 16-ին տեղի կունենա քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կներկայացվի հարցաշարերի մասին ընդհանուր տեղեկատվություն և կորոշվեն պետական պաշտոնյաներին և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքները և մոտեցումները:

Լրահոս
Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞
16:39
Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
16:02
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
15:04
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
13:59
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
13:19
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
12:34
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
12:08
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
20:05
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
19:31
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
Սպասվում է անձրև
18:52
Սպասվում է անձրև
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
18:24
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
17:22
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
16:22
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
15:37
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա․ ՄԻՊ
14:44
Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա․ ՄԻՊ