Արցախ
12.02.2021

Արցախի Շոշ գյուղի կրթօջախների տարածքում պարեկային հերթապահության անհրաժեշտություն կա. ՄԻՊ

Արցախի Շոշ գյուղի կրթօջախների տարածքում պարեկային հերթապահության անհրաժեշտություն կա. ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ տեղում ծանոթանալով հանրային մտահոգություններին, որոնք պայմանավորված են երեխաների դպրոց հաճախելու անվտանգությամբ: Այս մասին Թիվ1-ին տեղեկացնում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելել է Շուշ գյուղ՝ ծանոթանալու համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով: Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում վերսկսելու է աշխատանքները նաև մանկապարտեզը: Գյուղը գտնվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի մերձակա տարածքում, և դպրոց հասնելու համար երեխաները պետք է անցնեն ճանապարհը, որով ժամանակ առ ժամանակ իրականացվում է ադրբեջանական շարասյուների տարանցումը: Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել է բնակչության կեսից ավելին: Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Համայնքի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում տարվում են իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմը տեղում ծանոթացել է բարձրացված խնդրին և ականատես եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյուների տարանցմանը: Չնայած երեխաների դպրոց հաճախումը կազմակերպվում է Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, այնուամենայնիվ, երեխաների անվտանգությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն դպրոցի և մանկապարտեզի հարակից տարածքում պարեկային հերթապահություն սահմանելու:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարևորվել է համայնքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրումը»,-հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Լրահոս
Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞
16:39
Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
16:02
Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀՀ-ին
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
15:04
ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդ
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
13:59
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
13:19
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
12:34
Սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից․ Անդրեասյան
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
12:08
Առևտրային պատերազմը ոչ ոքի համար ձեռնտու չէ. Մակրոն
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
20:05
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
19:31
Իրանը ցանկանում է երկխոսություն այլ երկրների հետ հավասար հիմունքներով. Փեզեշքիան
Սպասվում է անձրև
18:52
Սպասվում է անձրև
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
18:24
Սա տնտեսական հեղափոխություն է. Թրամփ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
17:22
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
16:22
ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական բանակցություններում կարմիր գծեր չունի. Ռյուտե
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
15:37
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա․ ՄԻՊ
14:44
Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա․ ՄԻՊ