Արցախ
08.07.2019

ՀՅԴ-ն թեկնածու կառաջադրի Արցախի նախագահական ընտրություններում

ՀՅԴ-ն թեկնածու կառաջադրի Արցախի նախագահական ընտրություններում

ՀՅԴ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՅ Դաշնակցության Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով եւ վերլուծելով Արցախում տիրող կացությունը եւ առաջիկա ՏԻՄ, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանգրելով, որ որոշ քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից վաղաժամկետ սկսած նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացը եւ սահմանադրական իրավակարգավորումներին հակասող փաստացի քարոզարշավը հասարակության ծայրաստիճան բեւեռացման պատճառ է դարձել, ինչին նպաստել է նաեւ իշխանության կողմից երկրում արմատական բարեփոխումների գործընթացի անհետեւողականությունը.

Հաշվի առնելով, որ.

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ հարաբերություններում առաջացած մտահոգիչ լարվածությունը,
Բանակցային գործընթացում առկա մարտահրավերներն ու վտանգները եւ այդ առումով Արցախի սուբյեկտայնության բարձրացման հրամայականը,
Արցախի հիմնախնդրի համահայկական նշանակությունը հայ ժողովրդի պահանջատիրության եւ նպատակների իրականացման գործում,

Հաստատում է, որ՝

– Նոր սահմանադրական կարգով իրականացվող առաջին համապետական ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու Արցախի Հանրապետության ներքին կյանքում եւ արտաքին հարաբերություններում,

– Ընտրությունները պետք է մեկ անգամ եւս վերահաստատեն էլ ավելի հզորացված, ավելի ժողովրդավարական եւ սոցիալական պետություն կառուցելու ժողովրդի կամքը,

– Քաղաքական որեւէ գործընթաց չպետք է խաթարի ժողովրդի միասնականությունը:

ՀՅԴ Արցախի կազմակերպության Շրջանային ժողովը համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձեւավորումն է:

Այդպիսի օրակարգով առաջնորդվող իշխանության պետական ուղեգիծը պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարի վրա, ապահովելով.

– Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության վերականգնումը,

– Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի՝ իրավապայմանագրային հիմքի վրա ամրապնդումը,

Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պահպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը:

Քննելով առաջիկա համապետական ընտրությունների հարցը՝ ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշեց.

Մասնակցել ԱՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին,
Հանձնարարել նորընտիր Կենտրոնական կոմիտեին՝ բազմակողմանի բանակցություններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ,
Բանակցությունների արդյունքների հիման վրա աշնանը հրավիրել Արտակարգ ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով:

ՀՅԴ Արցախի կազմակերպության ՇԺ

 

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
12:43
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
«Թեհրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին»․ Մադանիզադե
12:29
«Թեհրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին»․ Մադանիզադե
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
12:25
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում. Աբրահամյան
12:08
Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում. Աբրահամյան
ՀՀ-ն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են.  Փաշինյան
11:47
ՀՀ-ն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Փաշինյան
«Ես էլ եմ ասում՝ ինչո՞ւ հիմա, պետք է շատ ավելի շուտ գնային»․ Վահագն Ալեքսանյան
11:29
«Ես էլ եմ ասում՝ ինչո՞ւ հիմա, պետք է շատ ավելի շուտ գնային»․ Վահագն Ալեքսանյան
«Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում». Աղվան Վարդանյան
11:09
«Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում». Աղվան Վարդանյան
«Պռեգոմեշ» խանութ-սրահներում ևս խուզարկություններ են
11:04
«Պռեգոմեշ» խանութ-սրահներում ևս խուզարկություններ են
Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում
11:01
Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում
Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
10:59
Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
16:58
Ստիպված ենք ասում, որ TRIPP-ը ճանապարհ է, միջանցք չէ․ Նարեկ Կարապետյան
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
16:43
Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
16:15
400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ Փաշինյան
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
16:14
Զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին
16:08
Մեր երկրում ոչ թե ձեզ պետք է պատգամավորները հարցեր տային, այլ հատկապես կարևորագույն հարցերով քննիչը. Ղազարյանը Փաշինյանին