Քաղաքականություն

Մարուքյանը հրապարակել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ Կառավարությանն ուղղված հարցաշարը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ փետրվարի 11-ին ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ ՀՀ Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, իսկ մինչ այդ նաև՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին։

«Կից ներկայացվում է ՀՀ Կառավարությանն ուղղված 251 հարցից բաղկացած հարցաշարը՝ ըստ հղման:

Կառավարությունից հարցերի պատասխանները ստանալուն զուգընթաց, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ, հանրությանը պարբերաբար կներկայացնեմ համապատասխան տեղեկատվություն։

Լիահույս եմ, որ մենք կկարողանանք ներկայացնել մարդկանց հուզող հարցերի պատասխանները։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին ԱԺ 334 (1-ին մասնաշենք) սենյակում հետևյալ օրակարգով՝

1․ քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

2․ իրավասու պաշտոնատար և այլ անձանց քննիչ հանձնաժողով հրավիրելու սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հարց։

Առո՛ղջ եղեք

Հարցաշար

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago