Հուլիսի 6-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի՝ հայտնելով, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կայանել է մեքենան, մտել խանութ, այնուհետև դուրս է եկել և տեսել, որ մեքենայից գողացել են պայուսակներ, որոնց մեջ եղել է ոսկյա զարդեր և գումար: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վարկած է առաջ քաշվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հրազդանցի 11-ամյա մի աղջիկ:
Նա հրավիրվել է բաժին, մանկավարժի ներկայությամբ տվել է բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը և բաց թողնվել: Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

















