Սերժ Սարգսյանի հարցազրույցը բազմաշերտ էր և դեռ կվերլուծվի փորձագիտական շրջանակների կողմից, բայց ուշագրավ էին հատկապես Սերժ Սագսյանի՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ մտքերը։
Խոսելով իր կառավարման տարիներին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի և Սյունիքի արտաքին սահմանագծի մասին՝ Սերժ Սարգսյանը ասաց․
«Իհարկե, այն ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, մենք չէինք կարող գրել, մեր օրենքներով պաշտոնական բնույթ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ գոյությանը։ Մենք չէինք կարող գրել, որ Հայաստանի Հանրապետության հարևանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է»։
Նախկին նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչելը կնշանակեր «վերջ տալ բանակցային պրոցեսին։
«Բայց եթե մի քիչ հետ գնանք, ու հիշենք Ապրիլյան պատերազմի օրերը, ապա ես այդ ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եթե այս պատերազմը երկարաձգվի, ապա ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Փառք Աստծո, պատերազմը կարճ տևեց, պատերազմի արդյունքում ունեցանք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և ես համարեցի, որ դեռևս վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հայտնեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այս վարչախումբը պարտավոր էր դա անել և աշխարհին ասել, որ դրանով մենք փրկում ենք արցախահայությանը բնաջնջումից։
Երրորդ նախագահը անկախության ճանաչումը վտանգավոր է համարել բանակցային գործընթացի համար 2016 թվականին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ հարցի շուրջ խոսեց 44-օրյա պատերազմից հետո, շեշտեց՝ «նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը»։
Հատկանշական է, որ այսօր Ռուսաստանից գալիս են ազդակներ, որ Արցախի կարգավիճակի քննարկումը ապագայի հարց է, և Սերժ Սարգսյանը նույնպես կարծում է, որ «պետք է խելամտություն ցուցաբերենք և կարողանանք ճիշտ ժամանակ ընտրել» Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար։
Քրիստինե Հովսեփյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…