Այսօրվա քամու հետևանքով Երևանում ծառեր են տապալվել:
«Եթե ծառը կանգուն է, դեռ չի նշանակում, որ այն առողջ է։ Երևանի կանաչ ֆոնդը ծերանում է և թարմացման կարիք ունի։ Վստահեք մեր մասնագետներին, որոնք քաղաքը կմաքրեն հիվանդ ու վտանգավոր բույսերից»,- հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ ներկայացնելով լուսանկարներ։