Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի որոշ ուսուցիչներ «Վայբերի» փակ խմբում հորդորում են, իսկ որոշ տեղեկություններով՝ նաև ստիպում են ծնողներին իրենց երեխաներին հանել և տեղափոխել այլ դպրոց՝ պատճառաբանելով անժամկետ գործադուլը, որն, ի դեպ, կազմակերպվել է այդ նույն ուսոցիչների կողմից։
Փակ խմբի այդ հաղորդագրությունները այժմ մեր տրամադրության տակ են, որոնք ներկայացնում ենք ստորև ու հրավիրում ենք պատկան մարմինների և, մասնավորապետ, ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը: Կարծում ենք՝ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել և աշակերտներին զերծ պահել նման մանկավարժների ոտնձգություններից ու իրենց նեղ անձնական խաղերում աշակերտներին ներգրավելուց։


Տեղեկացնենք նաև, որ վերը նշված հաղորդագրություններն ուղարկվել և կազմակերպել են նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արա Արսենյանը, քիմիայի ուսուցչուհի Ռուզան Փաշիկյանը, դասղեկ Խաչատրյան/ Սմբատյան Նարինեն։

















