

«Հանուն հայրենիքի փրկության» շարժման փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։
Դիցուք՝ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, որում մանրամասն անդրադարձավ 44-օրյա պատերազմին։ Հաշվի առնելով այն, որ երրորդ նախագահը իր կառավարման տարիներին «շատ քիչ է խոսել», 3 ժամ տևողությամբ դարակազմիկ հարցազրույցը լուրջ ներդրում է, նույնիսկ նախապատրաստական աշխատանքների անկյունաքարն է հանդիսանում։
Ռոբերտ Քոչարյանն էլ փորձում է հարցեր լուծել մոսկվաներում, ամենավերևներում հասնել «դաբռոյի», որն այդքան կենսական է իշխանափոխության հասնելու համար։
Բնականաբար, Վազգեն Մանուկյանը ամենօրյա ռեժիմով հերթապահում է Օպերայի հարակից տարածքում, խոսում է շարքային քաղաքացիների հետ, բացատրում է պահի լրջությունն ու «զոռով հեռացնելու» անհրաժեշտությունը։
Նկատենք նաև, որ Անժելա Թովմասյանի «դուքանում», իրար հերթ չտալով, ժողովրդին դեպի մեծ հանրահավաք են ուղղորդում հանրապետականները, 16-ի կամ 15-ի զանազան ներկայացուցիչներ։ Ինչպես ասում են՝ շարունակվում է «պրոպագանդան» բոլոր մակարդակներում։
Ծառուկյանական թևն էլ իր գործն է անում։ Հրեն՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնություն մեկնելու մասին։ Չիմացանք՝ հասավ, թե չհասավ, բայց կարևոր չէ, քանի որ առաջին հերթին արժևորվում է ժողովրդի վրա թողնված էֆեկտը։ Պակաս ազդեցիկ չէր նաև, որ հենց հանրահավաքի նախաշեմին Գևորգ Պետրոսյանը լքեց խմբակցությունը, քայլ, որ արժանի է հասարակության լայն շերտերի գնահատանքին։
Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն աշխատանքներ է տանում մի քանի ուղղություններով. նախկին դաշնակցականն է գնում խորհրդարան՝ տրամադրությունները շոշափելու, Իշխան Սաղաթելյանն է փորձում ամեն կերպ սատարել Վազգեն Մանուկյանին մանր – մունր հանդիպումների ժամանակ, երեկ հաղորդագրություն տարածվեց, որ քաղաքական ուժը հանդիպել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ և զրուցել «Հայաստանի ներքաղաքական զարգացումներից»…
Միով բանիվ՝ համակողմանի, լուրջ աշխատանքին լծվել են ամենքը իրենց չափով՝ ակնկալելով բեկումնային արդյունք։
Քրիստինե Հովսեփյան Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…