Կրթություն

Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ բակալավրի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի e-draft.am տեղեկատվական հարթակում:

Բակալավրիատի ծրագրով` անվճար տեղերից 88-ը առաջարկվում է տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում` 70 տեղ նախատեսված է սփյուռքահայ դիմորդների, 13 տեղ` միջպետական պայմանագրերով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ևս 5 տեղ կհատկացվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին` Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետությանը հատկացված է 60 նպատակային տեղ (չհաշված ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացված տեղերը): 350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Պահուստային տեղերի համար նախատեսվել է 62 տեղ: Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով)՝ «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն» և այլն:

Նախագծով մագիստրատուրայի համար նախատեսված է պահուստային 9 տեղ ընդունելության մրցույթում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող դիմորդների համար:

Անվճար տեղերի հայտը ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը` ըստ բուհերի կարիերայի կենտրոնների վերլուծության: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Շահագրգիռ կառույցներն ու անհատներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով տեղերի համար մինչև մարտի 2-ը, մագիստրատուրայի կրթական ծրագրի համար` մարտի 5-ը ներառյալ:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 minutes ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

2 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

3 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

5 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

5 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago