

Այս պահի դրությամբ մոտ 400 վիրավոր զինծառայողի և քաղաքացիական անձանց փորձաքննությունն ավարտվել է, և նրանք ստացել հաշմանդամության խումբ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա հավելեց, որ գործընթացը պարզեցվում է, և, ըստ հաշմանդամության խմբի՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստացողների թիվը կավելանա:
Խոսելով արցախահայերի աջակցության ծրագրերից՝ նախարարն ասաց, որ Կառավարության կողմից մշակված և իրականացվող ծրագրերը բավարար են լուծելու Արցախի քաղաքացիների բոլոր խնդիրները: «Արցախը վերադարձել է բնականոն կյանք: Արցախցիների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են: Յուրաքանչյուր ընտանիք ամսական կունենա մոտ 320 հազար դրամի եկամուտ»,- նշեց Առաքելյանը: Նա հայտնեց, որ արդեն մոտ 100 հազար մարդ վերադարձել է Արցախ, 30 հազարից մի փոքր ավելին դեռ գտնվում է Հայաստանում:
Հարցին՝ ինչ աշխատանքներ են տարվում գերեվարված քաղաքացիների հարազատների հետ, նախարարն ասաց, որ որոշակի աջակցության ծրագրեր կան, որոնցից նրանք կարող են օգտվել:
«Կառավարության վերջին նիստերից մեկում նաև սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր հաստատվեց: Այդ ծրագիրն իրականացվում է ԱԻՆ-ի միջոցով»,- նշեց Առաքելյանը՝ հիշեցնելով, որ ժամանակավոր աջակցության ծրագրերի շրջանակում գերիների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրվում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…