Աշխարհի ո՞ր երկրներում է օրինականացված մարիխուանան, և ինչու՞ ենք մենք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ

Ամբողջ աշխարհում մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման և օրինականացման շուրջ ընթանում են թեժ քննարկումներ: Բազմաթիվ երկրներ ռեկրեացիոն և բժշկական նպատակներով օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը: Հայաստանն այս հարցում նույնիսկ քննարկումների փուլ չի հասնում, որովհետև մեր ազգայնական պաթոսախեղդ գաղափարախոսությունը վիժեցնում է այս հարցի շուրջ ցանկացած քաղաքակիրթ բանավեճ: Բանն այն է, որ մինչ այսօր հասարակության մի ստվար զանգված չի տարբերում «ապաքրեականացնել» և «օրինականացնել» բառերի տարբերությունը: Ցանկացած մասնագիտական խոսք և տեսակետ բախվում է կարծրատիպերի:

Նման  դեպքերում առաջանում է տրամաբանական  մի հարց՝ ինչու՞ ենք մենք սարսափում այս հարցում կիրառել քաղաքիրթ երկրների փորձը: Բնական պաշարներ և դեպի ծով ելք չունեցող երկրի համար , որը տուրիզմը զարգացնելու ռազմավարական կոնցեպտների վրա տարիներ շարունակ գումարներ է մսխում, առաջին հայացքից, այս գաղափարը պետք է ընդունելի լիներ, բայց նախ և առաջ հասարակությանը հասկանալի և հանգամանալի պետք է բացատրել, որ ապաքրեականացում չի նշանակում՝

  1. Խրախուսել,
  2. Գովազդել,
  3. Մասսայականացնել:

Ապաքրեականացումը այն նվազագույնն է, որ պետք է անի քիչ թե շատ քաղաքակիրթ պետությունը:  2-3 գրամ մարիխուանան գրպանում շրջող երիտասարդին 2-3 տարով անազատության մատնելը՝ խեղելով  քաղաքացու ճակատագիը, հավելյալ բեռ է պետության ուսերին: Խնդիրը թերևս այն չէ, որ ցանկացած բանավեճի ընթացքում հնարավոր է ջախջախել այն բոլոր թեզերը, որ մարիխուանան ավելի վտանգավոր է, քան ալկոհոլը և ծխախոտը, և եթե վերջին երկուսը արգելված չեն, այլ ունեն օրենքով կարգավորվող սահմանափակումներ, ապա ինչու՞ մարիխուանայի դեպքում պետք է գործի բոլորովին այլ տրամաբանություն: Չեմ կարծում, որ մեր իշխանավորները մեր մասին ավելի անհանգստացած են, քան Կանադայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի մասնագետները իրենց քաղաքացիների: Ապաքրեականացնելը պետք է լինի այն առաջին քայլը, որը հող կնախապատրաստի վերահսկելի և կանոնակարգված դարձնել մարիխուանայի շրջանառությունը: Փաստը հետևյալն է՝ Հայաստանում վաճառվում է կասկածելի ծագմամբ և որակի մարիխուանա, որի 1 գրամի միջին արժեքը  շուկայում 15-20 հազար դրամ է: Համեմատության համար նշենք, որ մեկ գրամ ոսկին մոտավորապես նույնքան արժե:

Միայն ներքին շրջանառությունից՝ պետության եկամուտները, ամենահամեստ հաշվարկներով, տարեկան կարող են աճել 300-500 մլն դոլարով: Իսկ ունի՞ մեր երկիրը այդ գումարի կարիքը՝ ունի: Կարելի՞ է այնպես կազմակերպել, որ հասարակության այն հատվածը, որը դա չի ընդունում, զերծ մնա և չառնչվի դրա հետ՝ կարելի է: Ինչու՞ չենք գնում այդ քայլին: Նախկին իշխանության պարագայում դա հասկանալի էր, որովհետև թմրանյութերի հիմնական մասի ներմուծումը գտնվում էր կոնկրետ մարդկանց բիզնես շահերի տիրույթում և օրինական դաշտ մտնելու շահագրգռվածություն չունեին: Այսօրվա իշխանությունները ունեն հանրային ֆանտաստիկ աջակցություն՝ մասնավորապես երիտասարդների շրջանում և կարող են այս հարցը լուծել ի շահ պետության:

Օրինակ Կանադան, որը դարձավ 2-րդ երկիրը, որը ամբողջությամբ օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը, իր քաղաքացիներին թույլատրում է տանը աճեցենել մինչև 4 թուփ, ձեռք բերել և պահել մինչև 30 գրամ չորացրած մարիխուանա: Վերջինիս ներմուծմամբ և վաճառքով երկրում զբաղվում են միայն լիցենզավորված կազմակերպությունները: Դժվար թե Կանադայի նման պետությունն իր քաղաքացիների առողջության մասին ունենա նման թերի պատկերացում և վերաբերմունք: Կանադայից բացի, մարիխուանան մասնակի օրինականացված է աշխարհի 30-ից ավել երկրներում, մասնավորապես՝

ԱՄՆ, Մեքսիկա, Պարագվայ, Բրազիլիա, Արգենտինա, Վենեսուելա, Իսպանիա, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ և այլն:

Ի՞նչն է տրամաբանական մեր դեպքում՝

  1. Վերացնել քրեական հետապնդումը մինչև 5 գրամ մարիխուանա պահելու կամ օգտագործելու համար: Սա աննախադեպ քայլ կլինի և կբարձրացնի երկրի գրավչության ինդեքսը, որը տուրիզմի համար կարևորագույն ցուցիչներից մեկն է: Ընդ որում այս ոլորտից եկած բազմամիլիոն եկամուտները հնարավոր է ուղղել առողջապահական և կրթական տասնյակ նախաձեռնությունների:
  2. Ինչպես ծխախոտի և ալկոհոլի պարագայում, այս դեպքում ևս մշակել խաղի հստակ կանոններ, այն է՝ հատկացնել հատուկ գոտիներ, որտեղ կենտրոնացված կլինեն ժամանցային բոլոր ֆորմատները:
  3. Լիցենզավորել դրանց ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպություններին:

Համեմատության համար նշեմ, որ մեր հարևան Վրաստանը, որը իր ժամանակակից, կրեատիվ ու թրենդային նախաձեռնություններով միշտ մեկ քայլ առաջ է քայլել, նախատեսում է 2025թ-ին պետբյուջեի եկամուտները այդ մասով հասցնել մինչև կես միլիարդ դոլարի:

Հիմա նշեք խնդրեմ Հայաստանում մի ոլորտ, որը կարող է այսպիսի հավելյալ մուտքեր ապահովել: Սա ուղիղ խթան է հե՛նց տուրիզմի զարգացման տեսանկյունից: Այստեղ, իհարկե, մեծ աշխատանք ունեն իրավապահները: Եվ վերջում, ուղղակի՝ անբարոյականություն է այս հարցը կապել բարոյականության հետ: Մարդու ազատ և անկախ որոշումների երաշխավոր Սահմանադրությունը քաղաքացուն տալիս է ընտրության իրավունք: Եվ ուրեմն քաղաքացին պետք է հանգիստ ընտրություն կատարի իր նախընտրելի ալկոհոլի, ծխախոտի կամ մարիխուանայի տեսակի միջև:

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

10 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

13 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago