Ինովացիա, տեխնոլոգիաներ

Ի՞նչ է ClubHouse-ը ու ինչպե՞ս տանը նստած շփվել համաշխարհային դեմքերի հետ

Անցնող շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում էր նոր սոցիալական ցանց՝ Clubhouse-ը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, հանրահայտ դեմքերից ովքե՞ր կան այնտեղ ու ինչպե՞ս գրանցվել։

Clubhouse-ը նոր սոցիալական ցանց է, որտեղ օգտատերերը կարող են շփվել միայն ձայնային ռեժիմով: Այս պահին հարթակը  լայն հասարակության համար փակ է․ այնտեղ մուտք կարող են գործել միայն այն ընկերների օգնությամբ, ովքեր արդեն դարձել են հավելվածի օգտատեր։ Սոց․ ցանցը ստեղծվել է 2020-ի գարնանը՝ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Փոլ Դեվիսոնի և Ռոեն Սեթի կողմից և չանցած մեկ տարի, 2021-ի հունվարին հավելվածը գնահատվում է մեկ միլիարդ դոլար: Առայժմ այն աշխատում է միայն iOS համակարգերի վրա։

Clubhouse- ի յուրահատկությունն այն է, որ բացի այս հարթակից, այլ տեղերում անհնար է այդքան արագ կապվել տարբեր կարգավիճակ ունեցող մարդկանց հետ (օրինակ Մարկ Ցուկերբերգի կամ Իլոն Մասքի) և նրանց հետ խոսել այն մասին, ինչի մասին սովորական կյանքում երբեք չէիք կարողանա խոսել:

Մեկ շաբաթ առաջ մենք նույնիսկ չէինք կարող մտածել, որ ամեն օր հնարավորություն կունենանք աշխարհի թոփ մենեջերներից լսելու իրենց հանրային ելույթները և ամեն օր հարցեր ուղղելու հանրաճանաչ մարդկանց։

Ինչպես արդեն նշեցինք, հավելվածը առայժմ աշխատում է փակ ձևով։ Այնտեղ կարելի է հայտնվել 2 եղանակով ՝ հրավեր ստանալ արդեն գրանցված օգտատերից կամ դիմել գրանցման և սպասել, որ Clubhouse-ում  գրանցված կոնտակտների ցուցակից ինչ-որ մեկը հաստատի ձեր հայտը: Դրան սպասելը կարճ չի տևի, քանի որ ցանցում օգտատերերի թիվը դեռ սահմանափակ է, և յուրաքանչյուր գրանցված օգտատեր ի սկզբանե ստանում է ընդամնեը  երեք հրավերի հնարավորություն։ Նույնիսկ տելեգրամ ալիքներ կան, որտեղ վաճառվում են Clubhouse-ի հրավերներ։

Clubhouse-ում շփումները տեղի են ունենում իրական ժամանակում և միայն աուդիո ձևաչափով. հարթակում գրավոր հաղորդակցվելու եղանակ չկա: Օգտատերերը շփվում են այսպես կոչված սենյակներում `աուդիո չատերում, որոնք կարող են լինել հանրային կամ փակ: Սենյակն ունի վարող, խոսնակ և ունկնդիր: Վերջիններս չեն կարող մասնակցել քննարկմանը, քանի դեռ չեն օգտագործել «բարձրացնել ձեռքը» գործառույթը և չեն հաստատվել վարողի կողմից, ապա նրանք կդառնան խոսնակ:

Սոց․ցանցում աուդիո չատերը հիմնականում ունեն կոնկրետ թեմատիկ բնույթ։ Դրանք կարող են նվիրված լինել բիզնեսին, մշակույթին, քաղաքականությանը կամ ժամանցային ինտերակտիվ խաղերին։

Հավելվածում արդեն իսկ գրանցված են Քանյե Ուեսթը, Ջարեդ Լետոն, Օփրա Ուինֆրին ու շատ այլ հայտնի դեմքեր։

Մինչ համացանցում լայնորեն քննարկվում ու քննադատվում է Clubhouse-ը, ստեղծվում են բազմաթիվ հումորային մեմեր, նույնիսկ հասունանում են սկանդալներ, իսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասքը հարթակում շփվելու է հրավիրում ամենաազդեցիկ նախագահներից մեկին՝ Պուտինին, հավելվածը մեկ շաբաթբա ընթացքում դառնում է App Store-ից ամենաներբեռնվածը՝ առաջ անցնելով Telegram-ից ու TikTok-ից։

Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

7 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

7 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

8 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

8 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

8 hours ago