Uncategorized @hy
08.07.2019

Հայկ Մարությանը հանձնարարել է մշակել տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների իրագործելի փաթեթներ

Հայկ Մարությանը հանձնարարել է մշակել տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների իրագործելի փաթեթներ

Երևանի ներդրումային գրավչությունը ճիշտ ներկայացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրերի և առաջարկների ապահովում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների հստակ փաթեթներ, որոնք կլինեն իրագործելի ու կհետարքրքեն գործարար շրջանակներին: Անդրադառնալով տարեկան ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել դրանց ընթացքից ու նշել, որ համայնքային ցանկացած կառույց ու ստորաբաժանում պետք է հետևողական լինի այդ ծրագրերի լիարժեք իրականացման գործում:

«Մենք պետք է համակարգային և իրական փոփոխություններ անենք, իսկ իրական փոփոխությունների համար նախաձեռնվող ծրագրերի հարցում պետք է հետևողականություն: Ես չեմ հանդուրժելու մատների արանքով աշխատանք: Ճիշտ է, բավականին աշխատանք կատարվել է, սակայն ինձ ձեռք չի տալիս այն տեմպը, որ ունենք: Մենք խոստացել ենք փոփոխություններ, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կլավանա»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանը կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ ուշադրություն դարձնել տարածքներում անհրաժեշտ նշաններ տեղադրելուն, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։
«Նման մանրուքների ապահովմամբ է նաև, որ քաղաքը դառնում է նորմալ քաղաք»,- նշել է Հայկ Մարությանը:
«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Կենտրոն վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում՝ մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 519 հազար 210 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 30 մլն 230 հազար դրամ: Այժմ գույքագրում է իրականացվում Արաբկիր վարչական շրջանում:


Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով համատիրության և բնակիչների հետ համատեղ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների վրա տեղադրվում են կոդերով փականներ. արդեն իսկ 154 փական է տեղադրվել:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է 83 շուն: Թափառող շների հետ կապված բոլոր հարցերի առնչությամբ քաղաքացիներն, ի դեպ, կարող են զանգագարել ընկերության թեժ գիծ՝ (011) 51-45-39 հեռախոսահամարին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է