Հայաստան

Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ

ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ:

Հիշեցնենք, որ 2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈն-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրում: Ծրագիրը նվիրված է ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին: Տևողությունը 36 ամիս է:

Նշված ծրագրի շրջանակում փետրվարի 12-ին պաշտոնապես տեղի ունեցավ առցանց մեկնարկային գիտաժողով:

Մեկնարկային հանդիպմանը մասնակիցներին ողջունելով նշեցի, որ ինձ համար առանձնահատուկ պատիվ է մասնակցել ԵՄ նոր նախագծի մեկնարկին:

ԵՄ ARICE նախագծով մենք մեր թիմի և գործընկերների մասնագիտական աջակցությամբ կարողացանք հայկական բժշկական հետազոտություններին շարունակականություն տալ: Ցավոք, կորոնավիրուսի և պատերազմի պատճառով մենք չկարողացանք մեր գործընկերներին հյուրընկալել մեր գեղեցիկ հայրենիքում, բայց գիտենք, որ դա ժամանակավոր է և անշուշտ, դեռ կկարողանանք Հայաստանում հյուրընկալել լավագույն մասնագետներին։

Ինչպես գիտեք, մենք՝ հայերս, ցավոք շատ ենք տուժում քաղցկեղից, ինչը հաստատված է վիճակագրությամբ: Մենք Երևանի պետական բժշկական համալսարանում լիահույս ենք, որ այս նախագիծը ինչ-որ կերպ կխլի կամ գոնե կնվազեցնի քաղցկեղի տեղը մեր կյանքում:
Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա առաջին խոշոր ենթակառուցվածքը մի երկարատև հետազոտական նախաձեռնության մեջ, որը կուսումնասիրի քաղցկեղի և նրա շրջակա միջավայրի միջև չարագուշակ փոխգործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում: Հենց սա է այսօր մեկնարկած ARICE եվրոպական հետազոտական նախագիծի նպատակը: Մենք շատ ուրախ ենք, որ այս հետազոտական ուղևորության մեջ ունենք այնպիսի հայտնի և պրոֆեսիոնալ գործընկերներ, ինչպիսիք են Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանը, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանը և Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը, որոնք կլինեն մեր կողքին: Միասին մենք ուժեղ ենք և կարող ենք շատ բանի հասնել: Կոնսորցիումի գիտական համակարգողը պրոֆեսոր Թամարա Սարգսյանն է՝ բժշկական գենետիկայի ականավոր մասնագետ, որն իր նվիրվածությամբ և գիտական մտածողությամբ շատ հաջողություններ է տոնել, ուստի ARICE-ը լավ ձեռքերում է։

ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer) մասնակցությամբ ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի և Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանի հետ գործընկերությամբ` տարածելով իր կարողությունները ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում:

Մեկնարկային հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ բժշկական գիտությունների թեկնածու, ծրագրի խորհրդատու Ուիլկո Գրաֆմանսը և ավագ փորձագետ Շտեֆան Վայերսը:
Առցանց հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև գործընկեր համալսարանների առաջատար փորձագետները՝ Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի և կրթության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության եվ բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը և Չարլզի (Կառլովի) համալսարանի Միջազգային հետազոտությունների ղեկավար Ջուդիտա Կինկորովան: Վերջիններս հանդիսանում են քաղցկեղի հետազոտման եվրոպական փորձագետներ և մեծապես կնպաստեն Հայաստանում քաղցկեղի հետազոտման ոլորտի զարգացմանը:
Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների կարողությունները Հայաստանում քաղցկեղի հետազոտության ոլորտում` նպաստելով թվային և մոլեկուլային ախտորոշմանը, անձնականացված և գենոմային բժշկության ինտեգրմանը կլինիկա, ժամանակակից բիոբանկի ստեղծմանը:

Ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում: ARICE ծրագիրն ունի բարձր ռազմագիտական նշանակություն և արդիականություն: Այն հեռանկարային է բուհի համար. Եվրոպայի արհեստավարժ փորձագետների հետ համագործակցությամբ արդեն իսկ ստեղծվել է քաղցկեղի հետազոտման, բիոբանկի, բիոմարկերների միջդիսցիպլինար միջազգային խումբ:

«Ծրագրի իրականացումը շատ կարևոր գիտական և պրակտիկ նշանակություն կարող է ունենալ: Ծրագրի շրջանակներում պետք է հետազոտվեն քաղցկեղի հետ կապված մի շարք ասպեկտներ՝ վաղ ախտորոշում, ճիշտ և անհատականացված բուժում: ARICE ծրագիրը շատ ակտուալ է Հայաստանի համար, քանի որ քաղցկեղը մեր երկրում հիմնականում ուշ է ախտորոշվում», – նշեց Թամարա Սարգսյանը՝ շեշտելով, որ ծրագրի առաջնային և հիմնական նպատակը Հայաստանում բիոբանկի ստեղծումն է:

Պրոֆեսորի հավաստմամբ՝ նախագիծը համաշխարհային նշանակություն ունի, որովհետև ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը շատ հետաքրքրված է ինչպես մեր երկրում բիոբանկի ստեղծումով, այնպես էլ մեր տվյալներով: Նախագիծը եզակի է նաև այն առումով, որ ԱՀԿ-ն ամեն նախագծի չէ, որ մասնակցում է: Մյուս կողմից՝ ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագիրը շատ հազվադեպ է մեծ կազմակերպություններին թույլ տալիս ինչ-որ նախագծի մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով:

Քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքն ընտրվել է որպես ARICE ծրագրի կիզակետ, քանի որ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության և մահացության մակարդակը շատ բարձր է, տարածված են նաև հազվադեպ չարորակ հիվանդությունները: Հիվանդների 60%-ն ախտորոշվում է քաղցկեղի 3-4-րդ փուլում, երբ բուժումը ոչ արդյունավետ է:

«ԱՀԿ-ն կնպաստի նաև նրան, որ մեր կողմից հայտնաբերված առանձնահատկությունները տարածվեն և աշխարհի մյուս երկրները նույնպես կարողանան օգտվել մեր գիտական նվաճումներից», – հույս հայտնեց Թամարա Սարգսյանը:

Բժշկական գենետիկայի ամբիոնը, նրա խոսքով, պատրաստ է նմանատիպ նախագծի իրականացման համար: «Հաշվի է առնվել նաև ծրագրի՝ Եվրամիության ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքի հսկայական դրական փորձը», – ավելացրեց պրոֆեսորը:

Քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ, դոցենտ Դավիթ Բաբիկյանն, իր հերթին, փաստեց, որ ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնը հագեցած է գենոմային հետազոտությունների համար նախատեսված ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: «Այստեղ կատարվում է քաղցկեղի գենետիկական դիագնոստիկա և ֆարմակոգենետիկա, այսինքն՝ ապահովվում է անհատականացված ախտորոշում և նշանակվում է անհատականացված բուժում», – ավելացրեց Դավիթ Բաբիկյանը»,- գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

Պապիկյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր…

23 mins ago

«Վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք նախարարի թեկնածու». Սիմոնյան

«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք…

25 mins ago

Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին

Microsoft Corporation-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին։ The New York Times-ը,…

27 mins ago

«Հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում ադրբեջանական ԶՈւ ներկայությանը՝ նշելով. «Նրանք 200 կմ²…

29 mins ago

Այս գիշեր ցրտահարություն է սպասվում

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան,…

30 mins ago

Իսպանական արդարադատությունը քննում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի գործը

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ մի հետաքննող լրագրողների մի խումբ զբաղվել է Ադրբեջանի նախկին Ազգային…

32 mins ago