Քաղաքականություն

Իմ խոսքը մանիպուլացրել են. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցի որոշ դրվագներ, որոնք որոշ լրատվականների կողմից դարձել էին շահարկումների առարկա:

«Պետական պահպանության ամբողջ իմաստն ինչո՞ւմն է, պետության խնդիրը ո՞րն է: Պաշտպանելու համար պետությունը տվել է այդ բոլոր կառույցներին բոլոր իրավասությունները՝ ընդհուպ մինչև կրակելը: Դրա մասին է խոսքը եղել: Բայց դա մանիպուլացրեցին, դարձրեցին, որ Քոչարյան Անդրանիկն ասել է՝ կրակել ժողովրդի վրա: Քոչարյան Անդրանիկը հո հոգեկան հիվանդ չի՞ որոշ մարդկանց պես, որոնք կայծակնային արագությամբ շենքերի գրավում են նախատեսում:

Մոռացե՞լ եք՝ մինչև այդ ինչ է եղել մեր պետության մեջ, հոկտեմբերի 27-ը մոռացա՞նք, «Դրո կառույցը» մոռացա՞նք: Ուզում եմ մեկ այլ կառույցի մասին էլ ասել՝ «Նեմեսիսի»: Այդ քաղաքական ուժերը շատ լավ հասկացան՝ ում մասին է խոսքը: Թող խելքները գլուխները հավաքեն: Պետությունը չի կարող թույլ տալ իր հիմքերի ոչնչացման գործընթացը: Այդքան բան եմ ասել: Ես երեկ էլ եմ ասել, որ Մարտի 1-ին ժողովուրդը որևէ պետական շենքի վրա հարձակում չի գործել: Ժողովուրդը իր խաղաղ հավաքների ժամանակ ենթարկվել է հարձակման, և պարոն Ռոբերտ Քոչարյանը և իր փաստաբանական թիմն ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը չսկսվի, և հիմա դա կապել մեկը մյուսի հետ՝ անթույլատրելի է»,- ասաց Քոչարյանը:

Թիվ 1

Recent Posts

Անիմացիոն ոլորտի լավագույն մասնագետները՝ «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակում

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ…

2 mins ago

Ոստիկանության գվարդիան կկարողանա հատուկ առաջադրանքներ անել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության գվարդիայի ստեղծմանը․ «Առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծումից հետո ամբողջ…

23 mins ago

«Lonely Planet»-ը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային…

24 mins ago

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ»…

1 hour ago

Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ անդամ

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Այս մասին ԱԺ-ում…

1 hour ago

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու…

1 hour ago