Քաղաքականություն
25.02.2021

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 24-ին ընդունել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովային և ՖՄԻ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանին:

Նախարարը ողջունել է հյուրերին, նրանց ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները, նշել, որ Նախարարությունը ձեռնամուխ է եղել զարգացնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը, հավելել, որ ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել:

Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչները նշել են, որ այստեղ ունեցած իրենց փորձառությունը ցույց է տվել, որ Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի, ինչում ավելի ու ավելի են համոզվում հայ գիտնականների հետ աշխատելով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը 8 միլիոն դոլարի ներդրում է արել Հայաստանում՝ գլխավորապես գիտության ոլորտում: Հանրապետությունում գործող տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ և ուսումնական ծրագրեր ֆինանսավորվել են կազմակերպության կողմից: 2021 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 6-8 միլիոնի ներդրում:

Կազմակերպությունը մտադիր է ընդլայնել իր անձնակազմը Հայաստանում և բացի նորարարական և գիտահետազոտական ուսումնասիրություններից այստեղ փոխադրել նաև գիտական հետազոտությունների արդյունքների վերջնական փորձարկումների փուլը:

Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են էկոհամակարգի զարգացմանը միտված կրթական ծրագրերը:

Լրահոս
Անվտանգային իրավիճակի մասին ինֆորմացիա եթե ունենանք, կկիսվենք հանրության հետ. Գրիգորյան
13:36
Անվտանգային իրավիճակի մասին ինֆորմացիա եթե ունենանք, կկիսվենք հանրության հետ. Գրիգորյան
Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ
13:18
Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ
The Bambir-ի  վերադարձը՝ «Lose Yourself» երգով
13:04
The Bambir-ի վերադարձը՝ «Lose Yourself» երգով
Թրամփը պատրաստ է Իսրայելի հետ համատեղ ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
12:57
Թրամփը պատրաստ է Իսրայելի հետ համատեղ ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
12:41
2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
Մենք ունենք գիտելիքի պակաս. Փաշինյան
12:21
Մենք ունենք գիտելիքի պակաս. Փաշինյան
Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան
12:05
Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան
Խելացի անասնագոմի ծրագիրը չի աշխատում. Նիկոլ Փաշինյան
11:39
Խելացի անասնագոմի ծրագիրը չի աշխատում. Նիկոլ Փաշինյան
ԱԺ նախկին պատգամավորից կբռնագանձվի 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ
11:17
ԱԺ նախկին պատգամավորից կբռնագանձվի 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ
Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհն արդեն կառուցվում է. Ալիև
10:58
Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհն արդեն կառուցվում է. Ալիև
Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
10:57
Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի
10:54
Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի
Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր
10:51
Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր
Եվրամիությունը «տրոհու՞մ է» թուրքական համերաշխությունը
10:47
Եվրամիությունը «տրոհու՞մ է» թուրքական համերաշխությունը
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
20:01
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն