Քաղաքականություն

Ոստիկանության բարեփոխումների գործընթացին նոր շունչ կհաղորդվի. ՀՀ վարչապետ

Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 2 միլիարդ 161 միլիոն 660 հազար դրամ: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, տեղեկացրեց՝ այդ գումարն անհրաժեշտ է 140 պարեկային ավտոմոբիլի և պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռքբերման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշման նախագծին, ասաց, որ պարեկային ծառայությունը կգործի այս տարվա ամռանից: Իսկ հիմա ապագա պարեկային ծառայության աշխատակիցները ոստիկանության ակադեմիայում անցնում են ուսումնառության փուլ:

«Պարեկային ծառայության ներդրումը մեկնարկելու է մայրաքաղաք Երևանից, մտադիր ենք շարունակել Շիրակի և Լոռու մարզերում, այնուհետև՝ մնացած բոլոր մարզերում»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ նոր շունչ և ազդակ կհաղորդվի ոստիկանության բարեփոխումների գործընթացին, կլինեն նոր ավտոմեքենաներ, նոր բովանդակությամբ նոր ծառայություն:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը կարևորել է լոգիստիկ նախագծերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է BRICS+-ի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ վերջինս…

6 mins ago

ՆԱՏՕ-ն հաստատել է հյուսիսկորեացի զինվորականների տեղափոխումը Ռուսաստան

«Դաշնակիցները հաստատել են Ռուսաստան հյուսիսկորեական զորքերի տեղափոխման մասին տվյալները: Եթե այդ զորքերը նախատեսված են Ուկրաինայում…

15 mins ago

Վարչապետը Ադրբեջանին կրկին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BRICS+-ի համաժողովին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Բաքվի հետ խաղաղության…

24 mins ago

Փաշինյանի և Ալիևի երկկողմ շփումը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը «ԲՐԻԿՍ+» ձևաչափով հանդիպման ժամանակ չի…

35 mins ago

Ավինյանը «պատվավոր քաղաքացու» կոչումներ է շնորհել

Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ…

44 mins ago

Էրդողանը կոչ է արել BRICS-ին աջակցել Իսրայելին զենքի մատակարարման արգելքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով հինգշաբթի Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» հանդիպման ժամանակ, կոչ է արել…

55 mins ago