Աշխարհ

Մասկի Starlink-ը ՀՀ-ում արդեն նախապատվերներ է ընդունում

Իլոն Մասկի ստեղծած արբանյակային ինտերնետ ծառայությունը՝ Starlink-ը, Հայաստանում արդեն նախապատվերներ է ընդունում, ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը։

«$99-ով կարող եմ հենց հիմա բաժանորդագրվել Գյումրիում ծառայություն ստանալու համար»,- գրել է նա։

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչների համար ապահովել ինտերնետի լայնաշերտ հասանելիություն։ Նախագծի գործնական իրականացումը սկսվել է 2018 թվականի փետրվարի 22-ին։ Դեռ 2019-ի հոկտեմբերին SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն առաջին հաղորդագրությունն է գրել Twitter-ի իր միկրոբլոգում Starlink արբանյակային ցանցի օգնությամբ, որը նախատեսվում է օգտագործել արագ ինտերնետի գլոբալ բաժանման համար։

«Ուղարկում եմ այս թվիթը տիեզերքի և Starlink արբանյակի միջոցով»,-գրել էր Մասկը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

8 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

9 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

9 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

10 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

10 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

10 hours ago