ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շեշտեց՝ նախագիծը հետ չի կանչվի, վստահ է՝ օրենքը կընդունվի հաջորդ շաբաթ, և կախված նրանից, թե նախագահը երբ կստորագրի, հաջորդ օրվանից կսկսվեն քննարկումներ:
«Ես առավել քան վստահ եմ, որ սա ոչ թե մեկ քայլ, այլ իսկապես շատ մեծ նվաճում է լինելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական հիմքի կառուցման տեսանկյունից: Հարցեր են առաջանում արդեն օրենքի կիրարկման և իմպլեմենտացիայի մասով, բայց գոնե թե սա մեր քննարկելիքը չէ: Մենք դնում ենք սրա տակ մեխանիզմներ՝ հետո արդեն, որպես օրենսդիրներ, պետք է վերահսկենք, որպեսզի այն լավագույնս իրավակիրառ պրակտիկայում գործածվի: Վերջապես բարձրագույն կրթության և գիտության մասին օրենք կունենանք, և երևի թե օրենսդրության պատմության մեջ ամենաշատ քննարկված, ամենաշատ ներառականություն, մասնակացայնություն ապահոված աշխատանքներից մեկն է լինելու»,- ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցումից հետո եղել են մի շարք քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ, կատարվել են փոփոխություններ:
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…