Քաղաքականություն
28.02.2021

Քաղաքացիական հասարակությունն արձագանքել է նախագահի՝ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու որոշմանը

Քաղաքացիական հասարակությունն արձագանքել է նախագահի՝ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու որոշմանը

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու և հետ վերադարձնելու որոշման առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս արձանագրում ենք, որ նախագահի առարկությունները չեն պարունակում իրավական հիմնավորումներ, հակասում են իր իսկ նախկին գործելաոճին և ապավինում են ոչ թե ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ ԳՇ ղեկավար կազմի մի մասի հակասահմանադրական հայտարարությանը։ Այսպես.

Հանրապետության նախագահի առարկություններն ակնհայտորեն հակասում են Սահմանադրության 133-րդ, 155-րդ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածներին,
նախագահը նախկինում ԶՈւ ԳՇ երկու պետերին պաշտոնից ազատել է նույն իրավակարգավորումների շրջանակում, առանց այդ գործընթացի օրինականությունը կասկածի տակ դնելու,
առարկությունում նախագահը, բացի ԳՇ պետի պաշտոնանկության օրինականության հարցից, նաև հիշատակում է ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի վերոնշյալ հայտարարությունը՝ հստակ ասելով, որ նաև այդ հիմքով է դեմ ԳՇ պետի պաշտոնանկությանը, որի իրավունքը Սահմանադրությամբ չունի:

Այսպիսով, Արմեն Սարգսյանն աջակցում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ Զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սկզբունքի ոտնահարմանը: Ընդ որում, նախագահը դա անում է այն պարագայում, երբ մայր օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով հենց իր վրա է դրված Սահմանադրության պահպանման պարտականությունը:

Ավելին, հաշվի առնելով, որ նախագահի այս մոտեցումը առաջ է եկել միայն այն բանից հետո, երբ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը հնչեցրել է նույն քաղաքական պահանջը, ինչը որ ինքը` նախագահը (կառավարության հրաժարականի պահանջը), կարելի է վստահաբար եզրակացնել, որ Արմեն Սարգսյանը նաև խախտել է Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախագահի անաչառության պահանջը:

Պատկերն ամբողջականացնելու համար հարկ է հիշեցնել, որ սա Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության խախտման արձանագրված առաջին դեպքը չէ: 2000-ականներին նա տարիներ շարունակ խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանադրությունը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ 2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի հակակոռուպցիոն կարևոր կարգավորումը. նշանակվելով դեսպան՝ չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր: Այս հանգամանքներին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ անդրադարձել են 2018 թվականի փետրվարի 13-ի և մարտի 5-ի հայտարարություններում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս Ազգային ժողովից պահանջում ենք նախաձեռնել իրավիճակից բխող քայլեր` հանրապետությունում սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ:

Միաժամանակ, մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ որևէ կերպ չի կարող խաթարվել ժողովրդի` ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը, և որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ սահմանադրական կարգին սպառնացող այս իրավիճակի պատասխանատուն հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմն է, որը քաղաքական գնահատական չտվեց անցյալին, չիրականացրեց դատական համակարգի պատշաճ բարեփոխում և կոռուպցիոն օղակներին չզրկեց հանրային կյանքի վրա ապօրինի ազդեցություն ունենալու հնարավորությունից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն

Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»:

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել