ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը կհամատեղեն Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քիմ Քարդաշյանը ցանկանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը իր առաքելությունը դարձնել:
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղը The Wall Street Journal-ին տված ծավալուն հարցազրույցում ասել էր. «Ես ցանկանում եմ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դարձնել իմ առաքելությունը։ Հայրիկս ինձնով շատ կհպարտանար»:

Քարդաշյանը, ով բացի հեռուստատեսային աստղ լինելուց, զբաղվում է նաև ԱՄՆ-ում քրեական արդարադատության բարեփոխումների հարցերով, նշել է, որ վերջերս հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին, ով նաև Թրամփի խորհրդականն է՝ խնդրելով քննարկել այս հարցը: The Wall Street Journal-ը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Քիմ Քարդաշյանին է դիմել կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ակնկալելով այս հարցում Քարդաշյանի աջակցությունը։ «Եթե դու կարողանաս հասնել նրան, որ նախագահը ճանաչի ցեղասպանությունը, այն կլինի բեկումնային՝ Կոնգրեսում ցեղասպանության բանաձևերի ընդունման համար»,-ասել է կոնգրեսականը։

Նշվում է, որ մոտ օրերս Քարդաշյանը հյուրընկալվելու է Սպիտակ տանը՝ քննարկելու քրեական արդարադատության հետ կապված հարցեր, և խոստացել է անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանության խնդրին։

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

12 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago