Քաղաքականություն
05.03.2021

Երեք օր խորհրդարանը կորցրեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գործի վրա

Երեք օր խորհրդարանը կորցրեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գործի վրա

Երեք օր խորհրդարանը կորցրեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գործի վրա, որը աբսուրդ է՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս նշեց՝ վատնված ռեսուրս և վատնված շասեր մի երկրում, որը ոչ մի ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չպետք է թույլ տա։

«Պատկերացնում եք ի՞նչ ռեսուրս է ծախսում պետությունը։ Օրենսդիր իշխանությունը հանրային ամբողջ ուշադրությունը զբաղեցնում մի թեմայի վրա և վերջում Վճռաբեկ դատարանի որևէ դատավոր չի ընտրվում ուղղակի բոյկոտի պատճառով», – ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է նման մոտեցումը։

Մարուքյանը հարց հնչեցրեց՝ եթե անգամ իշխող «Իմ քայլը» խնդիր ունի ԲԴԽ նախագահի հետ, ի՞նչ կապ ունեին Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներն այդ ամենի հետ։

Պատգամավորի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանը երբեք իր հերոսը չի եղել, բայց ստացվում է, որ երբ «Իմ քայլը» ուզում էր Վարդազարյանը դառնա ԲԴԽ նախագահ, մտածում էին՝ նա պետք է իրենց հրահանգները կատարի, և հիմա բողոքի ձայն են հնչեցնում, քանի որ ԲԴԽ նախագահը իշխող ուժի հրահանգները չի կատարում․

«Էստեղ անազնիվ մոտեցում կա։ Մենք ուզո՞ւմ ենք ունենալ արդար, անկախ դատական իշխանություն, թե՞ ուզում ենք ունենալ կամակատար դատական իշխանություն, որից իշխանությունը գոհ կլինի»։

Մարուքյանը ընդգծեց՝ ամբողջ աշխարհում կա մի հետաքրքիր ինդիկատոր՝ եթե իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատում։ «Իմ քայլի» պատգամավորները իրենց պահվածքով ուղերձ տվեցին միջազգային կառույցներին, որ այս դատական իշխանությունը լավ է աշխատում, որովհետև եթե դատական իշխանությունը գործադիրի համար է աշխատում, իշխանությունը չի բողոքում։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
08:18
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
08:12
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
08:06
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
20:58
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
18:46
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
17:54
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
16:44
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
15:27
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
14:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը
13:44
Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
13:33
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Անթալիայում մեկնարկել է  Միրզոյանի և  Բայրամովի երկկողմ հանդիպումը
12:59
Անթալիայում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի երկկողմ հանդիպումը
Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում
12:04
Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում
Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ
19:56
Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ
Կարեն Ասլանյանը եզրափակչում է
19:37
Կարեն Ասլանյանը եզրափակչում է