Ալեքսանդր Ուսատովը 30 տարի ուսումնասիրում էր Աստվածաշունչ և 15 տարի էլ որպես քահանա ծառայում էր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցում: Աստիճանաբար նա կորցրեց հավատն առ Աստված և 2020-ի մարտին լքեց Ռուս Ուղղափառ եկեղեցին, տեղափոխվեց Նիդեռլանդներ ու ստացավ փախստականի կարգավիճակ: 2021-ի մարտին նա քամինգ աութ արեց։ Ներկայացնում ենք Meduza-ին տված նրա հարցազրույցից մի հատվածի թարգմանությունը։
– Դուք 15 տարի ծառայել եք եկեղեցում: Գո՞հ եք ամեն ինչից
Ոչ, չէր գոհացնում։ Եկեղեցում ես ասես միֆային իրականության մեջ լինեի։ Երիտասարդ տարիքում կարծում էի, որ պետք է հաղթահարել բոլոր տեսակի մեղքերը, և ի վերջո կհասնես սրբության ու հավերժական կյանքի: Երբ ես դպրոցական էի, կարդում էի Աստվածաշունչն ու մտածում, որ այս ամենը [հոմոսեքսուալությունը] անընդունելի է, դրա մասին նույնիսկ մտածել չի կարելի։
– Ե՞րբ հասկացաք, որ հոմոսեքսուալ եք
Սա կոչվում է «արթնանալ»։ Դպրոցում հետաքրքրություն կար թեմայի շուրջ, իսկ արդեն 22 տարեկանում հասկացա, որ այն ոչ թե հետաքրքրասիրություն է, այլ իմն է, ես եմ: Հետո ինքս ինձ խոստովանեցի։ Սա անձնական պատմություն է և չէի ցանկանա մանրամասներ ներկայացնել, բայց ինքնաընդունումը եկավ 22 տարեկան հասակում: Այդ ժամանակ ես արդեն երկար տարիներ կարդացել էի Աստվածաշունչը, գիտեի եկեղեցական տեքստեր, տաբուներ, եկեղեցու և հասարակության վերաբերմունքն այս թեմային:
– Ինչպե՞ս հայտնվեցիք եկեղեցում
Ես տաճար եկա 1992-ին ՝ արդեն Աստվածաշունչ կարդալու փորձ ունենալով: Շուտով ես դարձա եռանդուն ծխական:
– Դուք հոմոսեքսուալ եք և այդ մասին հասկացել եք պատանեկան տարիքից: Դուք գիտեիք եկեղեցու պաշտոնական վերաբերմունքը այս թեմային: Ինչո՞ւ որոշեցիք գնալ ծառայության
Ես պայքարում է իմ հոմոսեքսուալության դեմ: Եկեղեցին առաջարկում է բուժում և փրկություն: Նրանք ասում են, որ յուրաքանչյուրն ունի իր կրքերը: Եկեղեցական մարդիկ գիտեն, որ հոմոսեքսուալությունը մեկն է այն բազմաթիվ արատներից, որոնք մարդուն դուրս են մղում փրկությունից: Եթե այդ բոլոր մարդկանց եկեղեցուց վռնդեն, ո՞վ կմա: Եվ չէ որ եկեղեցին մեղքերի բուժման համար է։
Այն [հոմոսեքսուալությունը] ինքնին խնդիր չէ: Պետք է կրքերը հաղթահարել, եկեղեցական ժարգոնով ասած «բուժվել»։ Հետևաբար, գեյերը մնում են եկեղեցական համակարգում:
– Այսինքն դուք գնացիք Ռուս Ուղղափառ եկեղեցի ՝ հուսալով, որ ձեր կողմնորոշումը կփոխվի՞
Այո։ Իրականում եկեղեցու ներսում վերաբերմունք կա միայն գործողությունների, և ոչ թե կողմնորոշման հետ: Հոմոսեքսուալությունը որպես տերմին նոր է, Աստվածաշնչում նմանօրինակ բառեր չկան:
Ինձ թվում էր, որ իմ կյանքը կարող է ուղղվել, ամեն ինչ այլ կերպ կլիներ, եկեղեցին ինձ կօգներ դրանում, քանի որ Աստված ինքն էր խոստացել: Սա հավատի դրսևորում է։ Երբ հավատում ես Աստծուն, անում ես այն, ինչ նա է քեզ ասում: Եթե նա մեզ հրամայում է ինքներս մեր մեջ պայքարել, մենք պետք է դա անենք: Երբ մարդը պահքի ժամանակ միս է ուզում, նա չի ուտում, քանի որ եկեղեցին ասում է ՝ «պետք չէ»: Ես էլ ունեի «պահք» ՝ պայքար հոմոսեքսուալության դեմ։
Մարդիկ, ովքեր բղավում են «Ինչո՞ւ անմիջապես չհեռացար», չեն հասկանում հավատացյալների հոգեբանությունը: Հավատացյալներն ակնկալում են, որ Աստված կօգնի նրանց հաղթահարել իրենց կրքերը:
– Ինչո՞ւ է եկեղեցին փնտրում «ժողովրդի թշնամիներ»
Մարդկանց անհանգստացնում է հստակ երևացող թշնամու բացակայությունը։ Հիշեք, թե ինչպիսի խուճապ էր, երբ նոր էր սկսվել համավարակը։ Հետո հորինեցին թշնամուն – մասոնները կամ նույնիսկ այլմոլորակայինները չիպավորում են մարդկանց։ Երբ տեսադաշտում թշնամի է հայտնվում, ամեն ինչ ավելի թեթև է դառնում։
Իսկ բարոյական ոլորտում իրական աշխատանք տեղի չի ունենում, քանի որ եկեղեցուն սա չի հետաքրքրում: Նրա համար, իմ կարծիքով, ամենակարևորը իշխանությունն է, փողը, սեքսը: Բայց գաղտնի:
– Ձեր քամինգ աութ հայտարարության մեջ խոսում եք «եկեղեցական գեյ-լոբբի»-ի մասին: Դուք ասում եք. «Բոլորը գիտեն գեյ լոբբիի գոյության և եպիսկոպոսի մահճակալն անցնելուց հետո հեշտ կարիերա կառուցելու մասին»: Ի՞նչ է գեյ-լոբբին
Իմ կարծիքով, նրանք, առաջին հերթին, եկեղեցական համակարգի ազդեցիկ գեյերն են, որոնց միավորում է ոչ միայն եկեղեցական քաղաքականությունն ու ֆինանսները, այլև ընդհանուր սեռական հետաքրքրությունները: Նրանք աջակցում են միմյանց և սկանդալների դեպքում ծածկում միմյանց: Դրանց մեջ են մտնում եպիսկոպոսները, կարիերիստ վանականները, արտոնյալ հոգևորականները։ Նրանք եկեղեցում մեկուսացված վիճակում չեն, իմ կարծիքով, պատրիարքը և մյուս եպիսկոպոսները գիտեն նրանց մասին ու օգտագործում են իրենց շահերից ելնելով: Կարծում եմ, որ այս կամ այն կերպ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու գրեթե ամբողջ իշխող վերնախավը ներգրավված է գեյ-լոբբիում: Մնացածը ծածկում են վերջիններիս, որոշ եպիսկոպոսներ ապրում են կանանց հետ:
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։
Թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…