ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով EcoNews.am կայքում հրապարակված նյութին՝ Սյունիքում տեղի ունեցած վայրի խոզի ապօրինի որսի վերաբերյալ, որտեղ նաև իր մասնակցությունն է ունեցել Արարատի տարածքայինի բաժնի պետ Արմեն Բավոյանը:
«Հարկ ենք համարում հիշեցնել, որ վերոնշյալ դեպքը արձանագրվել է ԲԸՏՄ Սյունիքի ղեկավարի կողմից, ով անձամբ իրականացրել է վերահսկում ԲԸՏՄ ղեկավար Գնել Հասրաթյանի և ՀՀ ոստիկանության կողմից տրված տեղեկատվության հիման վրա։ Դեպքի մասին ավելի վաղ՝ ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ ԲԸՏՄ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել ենք հրապարակում մանրամասների վերաբերյալ։ Այս պահին դեպքի հիման վրա հետաքննությունը ընթացքի մեջ է ՀՀ ոստիկանությունում։
ԲԸՏՄ տեսչական ղեկավարը հետամուտ է, որպեսզի նման դեպքերը մանրակրկիտ պարզաբանում ստանան։ Կատարվում է ծառայողական քննություն, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Հայաստանի Հանրապետությունում օրենքը գործում է բոլորի համար՝ անկախ քաղաքացու կարգավիճակից, և բնության դեմ կատարված ցանկացած ապօրինություն պետք է օրենքի սահմաններում պատշաճ արձագանք ստանա»,- ասված է ԲԸՏՄ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…