Ազգիս նվիրյալները, որ չեն լքում հայրենիքի փրկության դիրքերը և մղում են համբերության կռիվ, նախաճաշում են։ Երկար օրն առջևում է, սնվում են, որ նոր ուժով ու թափով գրոհեն և գրավեն Ազգային ժողովի մուտքերը։ Ասել կուզի՝ միասնական թեկնածուի հրամանատարությամբ լծվել են Նիկոլ Փաշինյանի կարևորագույն հենարանի՝ իշխող մեծամասնության չեզոքացմանը։
Նկատենք, որ երեկվա իրադարձություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը տվեց «առաջ, տղերք» հրահանգը, առաջնորդը չի գիշերել Բաղրամյանում կամ Դեմիրճյանում, հնարավոր է թեկնածուն զգացել է երկրորդ անգամ ձախողվելու սարսափելի ցավը և հեռացել է պայքարի բաստիոնից՝ ընտանեկան միջավայրում ամոքելու չհաջողելու հերթական անգամը և ժողովրդական լայն աջակցություն չստանալու տխուր փաստը։
Ակնհայտ է, որ նախագահական աշխատակազմից հաղորդագրության տարածումից հետո Բաղրամյանում հավաքված 16 կուսակցություններն ակնկալում էին հզոր օգնություն զինվորականության կողմից, որը նույնիսկ կարող էր դառնալ «կայծակնային ապստամբության» պես մի բան, սակայն Բանակի խիստ զուսպ պահվածքը կրկին ի չիք արեց «պլան Ա»-ի և «պլան Բ»-ի սցենարիստների հույսերը։
Դիցուք՝ փորձեցին, տարատեսակ ամպագոռգոռ հայտարարություններով խիզախության մղեցին հայրենիքի անվտանգության երաշխավորներին, հայկական Բանակի մասին երգեր երգեցին, սակայն զուր էին ներդրած ջանքերը, և սին էին բոլոր հույսերը։
Քրիստինե Հովսեփյան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…