Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ստեփանակերտից 2 մարմնավաճառ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի։
Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

















