Հայաստան
09.07.2019

Երկրի մայրաքաղաքի ղեկը վստահել նման «պռոֆանների» ուղղակի աններելի է

Երկրի մայրաքաղաքի ղեկը վստահել նման «պռոֆանների» ուղղակի աններելի է

Երբ հեղափոխությունից հետո Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց «կատակերգու» Հայկոյին թեկնածությունը, շատերի համար էր շոկային։ Մենք՝ լոյալներս, ովքեր գիտակցում էին, որ սույն պարոնը ձախողելու է, այնուամենայնիվ բանավեճերի ժամանակ հղում էինք անում Նիկոլի լեգիտիմությանն ու մի փոքր հույս փայփայում, որ գոնե օգնականների և խորհրդականների օգնությամբ մարդը գլուխ կհանի։
2018-ի հոկտեմբերին 57 մանդատով քաղաքապետ կարգված Հայկ Մարությանը ձախողել է առնվազն իր քաղաքապետության առաջին փուլը։ Քաղաքի բազմակի չլուծված խնդիրների կողքին մի քանի չոր փաստեր․
Քաղաքապետարանը, առանց մեկ դրամ ավել ծախս անելու, կարող էր՝ օգտագործելով իր ենթակայության տակ գտնվող մարդկային, վարչական և տարածքային ռեսուրսները, կազմակերպել քաղաքացիների սպասարկման քիչ թե շատ արժանապատիվ համակարգ։ Այն, ինչ այսօր կա՝ տոտալ ոչ կոմպետենտություն, բյուրոկրատական քաշքշուկներ, հասարակ թղթին մինչև 12 օր սպասելու խնդիր, եղել է և նախկինում։ Ուղղակի նախկինում կային նաև հարցը լուծելու այլ տարբերակներ։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ, դուք «առայժմ» բացառելով կաշառքը և տեղը չառաջարկելով բարեկիրթ սպասարկում, ուղղակի արժանանում եք քաղաքացիների ատելությանը։ Բայց մտահոգությունս ձեր մասին չէ։
Վարչապետի հորդորից հետո բազմաթիվ բիզնեսմեններ եկան Հայաստան։ Նրանք եկան այն ակնկալիքով, որ նախկին բարքերն այլևս չեն գործում և որ քաղաքային իշխանություններն ու կառավարությունը կոչված են նպաստելու բիզնեսի և տնտեսության զարգացմանը։ Ես, որպես Հայաստանի Ռեստորատորների և Հոթելիերների ասոցիացիա ՀԿ-ի նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ․ Երևան քաղաքի առևտրի և սպասարկման վարչության ղեկավարները «հանցագործներ» են։ Այս թողտվությունը և առհամարական վերաբերմունքը Երևանի, երևանցիների և մասնավոր բիզնեսի նկատմամբ՝ հանցագործություն է։ Դուք այսօր Երևանում իշխանություն չունեք։ Երևանում այսօր իշխանության են «խոզանոց» փողոցները, ճենճահոտ աղբամանները, անճաշակ տաղավարները, գռեհիկ գովազդային վահանակները, թափառական կենդանիների անմխիթար վիճակը, առանց կանաչ ու ծաղիկ մայթերը։
Դուք Նիկոլի ամենաաններելի սխալն եք։ Երկրի մայրաքաղաքի ղեկը վստահել նման «պռոֆանների» ուղղակի աններելի է։

Ռեստորատորների և Հոթելիերների ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Է․ Բաբայան

Լրահոս
Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ Հովիկ Աբրահամյան
16:55
Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ Հովիկ Աբրահամյան
Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿ
16:31
Հորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿ
Էս գալու ա բոլորիս տները. Գեղամ Մանուկյան
16:25
Էս գալու ա բոլորիս տները. Գեղամ Մանուկյան
Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է
16:05
Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է
ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը
15:58
ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը
15:43
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը
Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ
15:24
Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան
14:59
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել․ Ալեն Սիմոնյան
Անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը
14:39
Անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը
Կրեմլի խոսնակն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին
14:13
Կրեմլի խոսնակն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին
Շատ էին ուզում հորս դատարան բերել՝ բժիշկները չթույլատրեցին․ Լևոն Քոչարյան
13:33
Շատ էին ուզում հորս դատարան բերել՝ բժիշկները չթույլատրեցին․ Լևոն Քոչարյան
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
13:12
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին
12:52
Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին
Նախկին նախագահի որդին և ևս 3 անձ կալանավորվել են
12:43
Նախկին նախագահի որդին և ևս 3 անձ կալանավորվել են
Ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է եվրոինտեգրման գործընթացը տորպեդահարելու․ Սոնա Ղազարյան
12:26
Ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստան»-ը եկել է եվրոինտեգրման գործընթացը տորպեդահարելու․ Սոնա Ղազարյան