Բաղրամյան պողոտայում հավաքվող խմբակին «ընդդիմություն» կամ «ժողովուրդ» կոչելը անհեթեթություն ա: Այնտեղ հավաքվողների, «լավագույն դեպքում», 10-20 տոկոսն ա հասարակ ժողովուրդ, մյուսները նախկին ռեժիմի ու նրանց տարբեր ժամանակներում սպասարկող խամաճիկների անձնակազմն ա, որոնց միակ նպատակը իշխանությունը վերցնելն ա, ուրիշ ոչինչ: Աներևակայելի ֆինանասատնտեսական կարողությունների ու սեփական բազմատեսակ լրատվականների կիրառման դեպքում հավաքել նման չնչին քանակությամբ զանգվածներ, դա արդեն իսկ ձախողում ա: Այդ վայրում տեղի ունեցող իրադարձություններին տալ «ժողովրդական հուզումներ», «շարժում» և նմանատիպ այլ դարակազմիկ անվանումներ, դա էլ մյուս անհեթեթությունն ա:
Այն քանակությամբ մարդ, որքան հավաքվում ա Բաղրամյան պողոտայում, 17 խմբակի և նրանց կառավարող շրջանակների միջոցների հաշվին կարելի էր հավաքել ցանկացած ժամանակաշրջանում: Սեփական զուգարաններով, հարմարավետ վրաններով, այս սեզոնին սննդակարգում լոլիկ և այլ «էկզոտիկ» միջոցներ ընդգրկելով, հարմարավետ երթուղայինների սպասարկում ապահովելով, վստահաբար, ցանկացած պահի կարելի է շատ ավելի լայն զանգվածներ հավաքել և «ժողովրդական հուզումների» կամ «շարժումների» իմիտացիա ստեղծել (նույնիսկ ուղիղ ֆինանսական «աջակցության» բացառման պայմաններում):
Հակառակ սրան, տարատեսակ ձևակերպումներով հնչող մանիպուլյատիվ պնդումները, թե «քանի որ «նախկինների» շուրջ լայն զանգվածներ չեն համախմբվում, ուստի Փաշինյանը վայելում ա հասարակության մեծամասնության աջակցությունը և ճգնաժամ չկա», սա արդեն ոչ միայն անհեթեթություն ա, այլև՝ սրբապղծություն: Նման պնդումներ հնչեցնող անձինք, ըստ էության, շատ ավելի ամոթալի ու անպատասխանատու տիրույթում են գտնվում, քան «նախկինները», քանի որ, եթե վերջիններս առաջնորդվում են իշխանությունը վերցնելու միակ նպատակով, ապա ճգնաժամը մերժողները, ըստ էության, արդարացնում են ազգային աղետը: Ողջամտությամբ առաջնորդվելու դեպքում, Փաշինյանն ինը պիտի մերժեր նմանատիպ արջի ծառայությունները, այնինչ Փաշինյանն ինքն է զբաղված ինքն իրեն արջի ծառայություններ մատուցելով: Այս պարբերության մեջ կարելի է ներառել նաև այն մարդկանց, ովքեր պնդում են, թե «արտահերթ ընտրությունների կարիք չկա, քանի որ դա ոչ մի հարց չի լուծելու և, հակառակ դրան, պետք ա ապագային միտված ծրագրերից խոսել»: Նմանատիպ մանիպուլյացիոն ձևակերպումների բովանդակությունը, ըստ էության, ևս միտված է մոռացության մատնելու 44 օրյա արկածախնդրական աղետը և լեգիտիմացնելու փաշինյանական արդարացումները:
Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից:

















