Հայաստան
09.07.2019

Պատմություն Հուսիկի ու Էլենի մասին, որոնք չեն ուզում տարբերվել Mediamax

Պատմություն Հուսիկի ու Էլենի մասին, որոնք չեն ուզում տարբերվել  Mediamax

Հուսիկի դպրոցական կյանքի 9-րդ տարին ամենածանրաբեռնվածն ու պատասխանատուն էր։ Բոլոր քննությունները հաջողությամբ հանձնել է։ Դասերն ավարտվել են նաեւ արվեստի դպրոցում ու «Թումո» կենտրոնում։ Նշանակում է՝ հիմա ավելի հաճախ կկարողանա գնալ իրենց քաղաքամերձ տուն՝ կատվի ձագերին խնամելու։ «Մի հատ մեծ կատու ունենք՝ Մինոն, 2 հատ էլ ձագ՝ եղբայր ու քույր։ Մեկը վագրի է նման։ Մինոն ոնց որ ուզում է վնասի ձագերին, երեւի մտածում է՝ էս մեր տունն է, ինչի՞ եք եկել»։ Հետո Հուսիկը մանրամասն պատմում է ծննդյան նվեր երեք ձկան, թութակների մասին, որոնք արդեն չկան, ու կիսվում է բացահայտումով. շան հետ ծանոթանալիս պետք է զգույշ, խնամքով մոտենալ, երբ կերակրում ես, շունը նախ քիթն է մոտեցնում, հոտոտում։ «Պիտի լավ սովորեմ, որ անասնաբույժ դառնամ, ուսումնասիրեմ կենդանիներին։ Եթե կատուն «միաու» է անում, անասնաբույժը պիտի հասկանա՝ ինչ է ասում. գուցե սոված է կամ ուրիշ կարիք ունի։ Կենդանիների մասին ռուսերեն մեծ գիրք ունեմ, պիտի շատ կարդամ, որ հասկանամ իրենց լեզուն»։
Հուսիկը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի (հոդաձեւախախտումներ), մի քանի վիրահատություն է տարել։ Մայրը՝ Անահիտ Հովհաննիսյանը, ասում է, որ Հուսիկն ինքնուրույն է տեղաշարժվում իր համառության շնորհիվ, թեպետ հաճախ մեծ ջանքեր է գործադրում։
Հուսիկը 6-9-րդ դասարանները հաճախել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը։ Նույն դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող եւս մի քանի աշակերտ է սովորում: Տիկին Անահիտն ասում է, որ Հուսիկը հեշտ ինտեգրվեց, որովհետեւ տնօրինությունը, ուսուցիչներն ու համադասարանցիները պատրաստ էին նրան ընդունելուն, անգամ դասասենյակը չորրորդից երկրորդ հարկ փոխեցին, որ Հուսիկին հեշտ լինի տեղաշարժվել։

Հուսիկն ու Էլենը նույն դպրոցում են սովորում, բայց ծանոթացել են «Հույսի կամուրջ» կազմակերպությունում։ «Մերկ թագավորը» ներկայացման մեջ Հուսիկը թագավորի, Էլենը գիտնականի դերում էր։ Առաջնախաղը անցյալ նոյեմբերին էր՝ Տիկնիկային թատրոնում։
«Բարձրացա բեմ, ու ամբողջ հանդիսատեսը՝ հայրիկս, մայրիկս, քույրիկս, ինձնով հպարտանում էր։ Լինում է, որ տատիկն ուրախությունից հուզվում է»,- ծիծաղելով պատմում է Էլենը։
Իսկ հայրիկը հիշում է, թե ինչ լարված ու անհանգիստ էին Էլենի առաջին ելույթին։
«Մենք հետեւում էինք նստել, թաքնվել, որ մեզ չտեսնի, որովհետեւ շատ շուտ շեղվում է. եթե մեկիս դեմքի արտահայտությունը մի փոքր փոխվեր, վերջ, էլ ոչինչ չէր ասի։ Գերազանց ելույթ ունեցավ, ոնց որ դահլիճում մարդ չլիներ»։
Էլենը մանկական ուղեղային կաթված ունի։ 11 տարեկան է, սեպտեմբերին 5-րդ դասարան կգնա։ Մայրիկը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, ասում է, որ աղջիկն ուշ է սկսել քայլել եւ ուշ է գնացել դպրոց։
Առաջին դասարանում սովորել է երեւանյան դպրոցներից մեկում, որտեղ ներառական կրթություն չէր իրականացվում։ Լիլիթը պատմում է, որ երեխաները շատ ուշադիր էին Էլենի հանդեպ, ամեն հարցում օգնում էին, բայց դասերի ընթացքում հետ էր մնում, ուսուցիչները չգիտեին՝ ինչպես աշխատել ԿԱՊԿՈՒ երեխաների հետ։

Ավելին՝ mediamax.am

Լրահոս
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան