ԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է. նրա գնահատմամբ՝ հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալու հակամարտության լուծման հարցում։
Անն Լինդեն նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ընթացքում:
«Ես ողջունում եմ հրադադարը և, առիթից օգտվելով, ուզում եմ արտահայտել իմ խորը ափսոսանքը վիրավորվածների և մահացածների կաակցությամբ: Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ողջունում եմ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը և մեր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում: Մի քանի հարցեր դեռևս կարոտ են լուծման: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում»,- ասաց Լինդեն: