Կրթություն
16.03.2021

Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները պատրաստում են դրոններ և ռոբոտներ

Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները պատրաստում են դրոններ և ռոբոտներ

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ:

«Մեխատրոնիկան համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է, բայց՝ բավականին կայացած: Տարիներ շարունակ մեր քոլեջը բարձր գիտելիքներ և հմտություններ ունեցող կադրեր է թողարկել այս մասնագիտությամբ, համագործակցել ենք Հայաստանի մի շարք պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ: Մեր հիմնական սոցիալական գործընկերները հանրապետության ճանաչված և առաջատար ընկերություններն ու ձեռնարկություններն են, որտեղ պրակտիկա են անցնում և հետագայում աշխատանքի տեղավորվում մեր ուսանողները: Օրինակ՝ «Ռոբոտաշինություն» ու «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» նոր մասնագիտացումների գծով դուալ համակարգի պիլոտային ծրագիրն իրականացրել ենք Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) հետ: Ծրագրի շրջանակում մշակել ենք ռոբոտաշինության կրթական չափորոշիչը, և ընդունելություն կիրականացնենք նաև այս մասնագիտությամբ»,- նշում է քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը և ընդգծում, որ քոլեջի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է աշխատանքի, սակայն նրանցից 25-40 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ:

Քոլեջի ուսանողները որպես կուրսային և դիպլոմային աշխատանքներ շատ հաճախ ներկայացնում են իրենց պատրաստած ռոբոտները: Այդ ուսանողներից մեկը «Մեխատրոնիկա» բաժնի 3-րդ կուրսի սովորող Հայկն է, ով մեծ ոգևորությամբ ներկայացնում է ուսանողների պատրաստած արտադրանքը․ «Պատրաստել ենք ռոբոտներ, որոնք կառավարում ենք հեռախոսի միջոցով: Նախագծել ենք նաև 3 D պրինտեր, որը զրոյից ենք հավաքել: Այն խիստ անհրաժեշտ արտադրանք է, որովհետև դրոնի և ռոբոտի դետալներն ամբողջությամբ տպում ենք այդ պրինտերով: Բացի դրանից՝ ստեղծել ենք քոլեջի ավտոմատացված զանգ, որի կաղապարը նույնպես այդ պրինտերով ենք սարքել: Պատրաստել ենք նաև զանգի երկրորդ մոդիֆիկացիան. այն աշխատում է բարձրախոսների միջոցով և ամեն օր ավտոմատ ազդարարում քոլեջի կարևոր հաղորդագրությունները, օրինակ՝ դասամիջոցի ավարտին մնաց այսքան րոպե, կրե՛ք դիմակ և այլն»:

Սովորողների հաջորդ արտադրանքը պրինտերի նյութն է, որը, ըստ Հայկի, մինչև այժմ ստանում էին արտերկրից․ «Ուսանողներով և դասախոսներով ներդրում ենք արել, օգնել է նաև քոլեջը, և համատեղ ջանքերով կարողացել ենք ստեղծել մեր տեղական արտադրանքը, որը բոլորիս ոգևորել է: Ստեղծել ենք նաև մանիպուլյատոր, որն իրեր է տեղափոխում և ավտոմատ շրջանցում արգելքներ: Նախագծել ենք նաև դրոն, որը լաբորատոր տարբերակ է: Թիրախը տեսնելով՝ սարքը լազերը գցում է վրան, տալիս համապատասխան տվյալները և դրոնն ուղղում այդ ուղղությամբ»:

Քոլեջի ուսանողներն իրականացնում են նաև տարբեր նշանակության ռոբոտների նախագծում և դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, կարգավորում դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի և դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը:

Լրահոս
Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին
16:54
Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
16:35
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան
16:18
Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան
Պապոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ
16:02
Պապոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ
Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը
15:48
Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը
Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը
15:33
Անդրադարձ է եղել ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
15:11
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
15:07
ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
14:42
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգի մասին
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
14:23
Գևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷ
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
13:58
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
13:35
«Եթե հազվագյուտ հողային մետաղներ չտաս՝ մաքսատուրքեր կսահմանենք»՝ դա մերը չէ. Լավրով
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
13:09
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
12:53
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
12:34
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը