Կրթություն
17.03.2021

ԿԳՄՍ նախարարությունը կայացած չի համարում Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը

ԿԳՄՍ նախարարությունը կայացած չի համարում Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում եւ չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը:

Պատճառը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրության թվի հետ կապված անհամաձայնությունն է,- գրում է «Հայկական ժամանակը»:

«Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»,- պատասխանելով մեր հարցմանը, թե հնարավո՞ր է նախարարությունը բողոքարկի Պոլիտեխնիկի ռեկտորի մրցույթի արդյունքները՝ նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Նա ավելացրեց, որ իրականում, ըստ փաստաթղթերի, որի պատճենները ստացել են նաեւ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, այդ արձանագրությունը ստորագրվել է միայն երկու հոգու կողմից, այսինքն ՝ 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողովից միայն երկուսն են ստորագրել:

Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի բացառում մրցույթի արդյունքների բողոքարկումը: «Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումը իրավական հարթության վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նիստը հատկապես թեժացավ, երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Որպես պատճառ նա նշեց, որ չի կարող աչք փակել տեղի ունեցող այն գործընթացի վրա, երբ, ըստ կանոնակարգի, անվավեր ճանաչվելու ենթակա թերթիկները հոգաբարձուների խորհրդի անդամները համարում են վավեր: Ըստ նրա՝ կար երեք քվեաթերթիկ, որոնցում նշումները սահմանված կարգով չէին, մինչդեռ հանձնաժողովի անդամները միայն մեկ քվեաթերթիկ էին համարել անվավեր։ Հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը նույնպես հրաժարվեց հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց: Չնայած քննարկումներին՝ մյուս անդամները համարեցին, որ կանոնակարգի խախտում չկա, միայն մեկ քվեաթերթիկ է անվավեր եւ հաստատեցին քվեարկության արդյունքները՝ 17 կողմ, 5 դեմ ձայնով Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրելով պրոռեկտոր Գոռ Վարդանյանին։

Գոռ Վարդանյանը 2012-2014թթ. ՀՊՃՀ, այնուհետև 2014-2017թթ․ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ է եղել, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:

Նշենք նաեւ, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները, որոնց մի մասը դեռ մրցույթից առաջ հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու մասին, մյուսները չէին անցել երկրորդ փուլ, համախմված դեմ էին արտահայտվում ընտրապայքարում մնացած միակ թեկնածու Գոռ Վարդանյանին: Մրցույթի որոշիչ այդ փուլից առաջ թեկնածուներից Պարգեւ Բալջյանը մյուս թեկնանուների ու բուհի եւս 30 աշխատակիցների անունից կոչ արեց հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջնորդվել ոչ թե նեղ անձնական կամ խմբակային շահերով, այլ վերջնականապես գերադասել պետական եւ հանրային շահը ու չվերարտադրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը:

Ավելի վաղ էլ ռեկտորի թեկնածուներից մի քանիսը նշում էին Գոռ Վարդանյանի հովանավորչությամբ կատարված անօրինականությունների, ռեկտորի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների մասին՝ նշելով, որ բուհի ղեկավար կազմի կողմից արդեն իսկ կա նախընտրելի թեկնածու՝ նկատի ունենալով հենց Գոռ Վարդանյանին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
12:33
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
12:09
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
11:55
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
11:35
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
11:12
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
11:05
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին